ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 4

«Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր

2015/16 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում 2-0 հաշվով հաղթելով «Միկային»՝ «Բանանցն» իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Եզրափակիչ խաղին «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն թիմին մոտեցրել էր լավագույն վիճակում: Չկային ոչ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, ոչ էլ որակազրկված խաղացողներ:

Հանրապետական մարզադաշտում կայացած խաղը դասավորվեց «Բանանցի» համար ցանկալի սցենարով: Արդեն երրրոդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում «Միկայի» պաշտպան Դմիտրի Չեստյակովը կոպիտ խաղաց Ացամազ Բուրաևի նկատմամբ և նշանակվեց 11 մետրանոց հարված: Բրազիլացի Լաերսիոն դիպուկ իրացրեց այն: Լայերսիոն գավաթի այս խաղարկությունում խփեց իր հինգերորդ գնդակը՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու:

Խփած գոլից հետո «Բանանցը» տիրում էր նախաձեռնությանը, ինչի շնորհիվ հաջողվեց առաջին կեսում կրկնապատկել հաշիվը: 38-րդ րոպեին Լաերսիոն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից, տիրեց գնդակին և արագորեն հարվածային դիրք դուրս բերեց Ացամազ Բուրաևին: 26-ամյա հարձակվողը սառնասրտորեն գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը և շտապեց տեսախցիկներին ցուցադրել Мужик сказал, мужис сделал գրությամբ իր մարզաշապիկը:

Երկրորդ կեսում «Բանանցը» միտումնավոր զիջեց նախաձեռնությունը մրցակցին՝ ավելի մեծ ուժեր կենտրոնացնելով պաշտպանությունում: Դա տվեց ցանկալի արդյունքը: «Բանանցի» դարպասի մոտ վտանգավոր պահեր եղան, սակայն դարպասապահ Ստեփան Ղազարյանի և պաշտպանների վստահ խաղի արդյունքում «Բանանցի» դարպասը մնաց անառիկ: Հակագրոհելիս «Բանանցն» էլ ուներ հաշվի տարբերությունն էլ ավելի մեծացնելու հնարավորություն, սակայն լուսատախտակին արձանագրված 2-0 հաշիվն այդպես էլ չփոխվեց:

Այսպսիսով «Բանանցն» իր պատմության ընթացքում երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր և 2016/17 մրցաշրջանում Հայաստանը կներկայացնի Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

04.05.2016, Երևան, Հանրապետական մարզադաշտ

Բանանց - Միկա 2:0

Գոլերը՝ Լայերսիո 3, Ացամազ Բուրաև 38

Բանանց - 22.Ստեփան Ղազարյան, 2.Ասլան Կալմանով, 6.Սոսլան Կաչմազով, 19.Վլատլո Դռոբարով, 55.Լայոնել Ադամս, 14.Կլաուդիո Տոռեխոն, 5.Հակոբ Հակոբյան (24. Էդգար Մովսիսյան), 16.Միգել Լոպես (18. Վահագն Այվազյան), 10.Լաերսիո Գոմես Կոստա, 17. Զավեն Բադոյան, 90.Ացամազ Բուրաև (20. Դենիս Մահմոդով 85)

1.Արսեն Բեգլարյան, 4.Դմիտրի Չիստյակով, 5.Նիկիտա Չիչերին, 18.Դմիտրի Լուշնիկով, 7.Միխայիլ Գորելիշվիլի (10.Իոսեբ Չախվաշվիլի 80), 15.Ալեքսեյ Կիսելյով, 11.Սերգեյ Շումիլին (6. Սամվել Մելքոնյան 80), 19.Միլոշ Կովաչևիչ, 13.Դմիտրի Կուդինով, 14.Նասիմ Կպեիա, 23.Վարդան Մովսիսյան (9. Բրունո Կոնե)