ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

«Բանանցի» պատմական հաջողությունը 25 տարեկան է

25 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 28-ին, այն ժամանակ Կոտայքի շրջանի «Բանանց» թիմը հասավ պատմական հաջողության, դառնալով անկախ Հայաստանի պատմության առաջին գավաթակիր թիմը:
Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում 2-0 հաշվով հաղթանակ տարավ ՀՄԸՄ-ի նկատմամբ, որի խաղացող-մարզիչն էր լեգենդար Խորեն Հովհաննիսյանը և նվաճեց Հայաստանի գավաթը:
Այդ խաղում գոլերի հեղինակ դարձան Արա Նիգոյանը և Աշոտ Ավետիսյանը: Արա Նիգոյանը այսօր ընդգրկված է «Բանանցի» մարզչական շտաբում, իսկ թիմի կազմում ընդգրկված էին ներկայումս «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, «Բանանցի» նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և շատ այլ ճանաչված ֆուտբոլային մարդիկ:
Պատմական այդ հաջողությունից 25 տարի անց, ներկայացնում ենք այդ հանդիպման բացառիկ կադրերը կամ ժապավենը, ինչպես «Մարզասրահ» ծրագրում նշում է հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Տեսանյութի համար շնորհակալություն ենք հայտնում 90-ականների հայկական ֆուտբոլի մեծ սիրահար Վահան Ղարիբյանին:

Եզրափակիչ (Երևան, Հրազդան մարզադաշտ, մայիսի 28, 3347 հանդիսական)
Բանանց Աբովյան - ՀՄԸՄ Երևան 2:0
Գոլերը՝ Արա Նիգոյան 79, Աշոտ Ավետիսյան 87

Բանանց. Գարեգին Նաջարյան, Վահան Արզումանյան, Գևորգ Քամալյան, Վահրամ Հովհանիսյան, Վարդան Իսրայելյան, Վարուժան Խաչատրյան (Աշոտ Ավետիսյն 63), Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Կոստանդյան (ա) (Վաղինակ Խաչատրյան 85), Կարեն Միքայելյան, Արա Նիգոյան, Աշոտ Բարսեղյան:

ՀՄԸՄ. Արթուր Ավագյան, Արմեն Գալստյան, Վարդան Մինասյան (Հակոբ Մկրյան 67), Սարգիս Հովսեփյան, Արմեն Մարտիրոսյան, Սուրեն Խաչալյան, Վարազդատ Ավետիսյան, Խորեն Հովհաննիսյան (Գևորգ Փիլոյան 88), Արսեն Ավետիսյան, Արսեն Խանամիրյան, Պողոս Գալստյան (Սարգիս Նազարյան 21):

Մրցավար՝ Ս. Ղազարյան