ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Արթուր Ոսկանյանը՝ «Գանձասարի» դեմ խաղից հետո

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Հայաստանի առաջնության 14-րդ տուրի «Գանձասարի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- Ես նշել եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «Բանանցում» պետք է խաղան երիտասարդները և ցույց տան գեղեղիկ ֆուտբոլ: Այսօր մենք դա փորձում էինք և պահերով շատ լավ ստացվում էր: Պարզ է, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ միանգամից չի ստացվի և շատ դժվար է լինելու: Այսօրվա խաղում կարող էինք և՛ պարտվել, և՛ հաղթել, ստացվեց ոչ-ոքի:

- Արդյունքը Ձեզ գոհացնու՞մ է:
- Ճիշտն ասած, ոչ: Ինձ միայն գոհացնում է այն, որ պահեր կան, երբ գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում, ինչպես ցանկանում ենք մարզիչներս: Գոհացնում է այն, որ քայլ առաջ ենք կատարել, բայց արդյունքը չի գոհացնում:

- Կարելի՞ է ասել, որ «Բանանցն» արդյունավետ է օգտագործել դադարը առաջնությունում:
- Այո, արդեն երևում է, որ թիմը հասկանում է, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղա: Դա մեզ համար առաջընթաց էր:

- Առջևի գծում կազմի ընտրությունը ի՞նչ չափորոշիչներով է կատարվել:
- Հիմնական կազմն ընտրում ենք՝ տեսնելով, թե որ ֆուտբոլիստն ինչպիսի վիճակում է մարզումների ժամանակ: Մարզումների ժամանակ Գրիգոր Աղեկյանն իրեն լավ էր դրևսորում, Լաերսիոն էլ ավելի լավ էր գործում եզրից, այդ պատճառով էլ այս տարբերակն ընտրեցինք:

- Ընդամենը երկու օր ունեք «Փյունիկի» դեմ խաղին պատրաստվելու համար: Թիմը կհասցնի՞ վերականգնվել:
- Ինձ թվում է, կհասնենք վերականգնվել: Նույն ժամանակն էլ ունի «Փյունիկը»: Ֆուտբոլիստներն արդեն հասկացել են, թե ինչպես պետք է խաղալ և հեշտ կլինի պատրաստվել հաջորդ խաղին: