ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Արթուր Ոսկանյանը՝ Շիրակի դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Շիրակի դեմ Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

- Տղաները նվիրվեցին և ամեն ինչ արեցին դաշտում: Պաշտպանությունում երկու սխալի արդյունքում երկու գոլ բաց թողեցինք և նորից չօգտգործեցինք մեր պահերը: Ամենակարևորն այն է, որ իմ գլխավորելուց հետո առաջին գոլը խփեցինք: Բացի այդ կա փոփոխություն. թիմը սկսել է ֆուտբոլ խաղալ, իսկ դա ինձ համար ամենակարևորն է: Չպետք է խաղանք հույսներս դնելով պատահականության վրա, այլ թիմը պետք է գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցուցադրի: Դա այսօր ինչ-որ չափով ստացվում էր: Արդյունքն իհարկե շատ վատն էր, պարտվեցինք, բայց ֆուտբոլիստներին էլ ասացի, որ մենք աշխատում ենք ձեռագիր ունենալու ուղղությամբ և գնալով դա բարելավվում է:

- Հնարավո՞ր է, որ թիմը հոգեբանական ճգնաժամում է հայտնվել այսքան պարտությունների արդյունքում:
- Այո, ֆուտբոլ է և այդպես էլ է ստացվում: Դա կախված է ինձնից և ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ֆուտբոլիստները նման վիճակում չլինեն: Մենք խաղից խաղ ավելի ագրեսիվ ենք խաղում, ինչը ցույց է տալիս, որ դա չկա ֆուտբոլիստների մոտ: Եթե ֆուտբոլիստները կորցնեն վստահությունն իրենց ուժերի նկատմամբ, ագրեսիվ խաղն էլ էլ չի լինի: Սակայն այսօր նրանք մինչև վերջ պայքարում էին բոլոր գնդակների համար և ամբողջ երկրորդ կեսում թույլ չտվեցին մրցակցին որևէ գործողություն անել:

- Տիտո Ռամալյոյի ժամանակ հարձակողական լավ եռյակ էր ստեղծվել՝ Բադոյան, Սաթուման և Լաերսիո, որն ամենաուժեղն էր առաջնությունում: Ինչու՞ այն քանդվեց, ի՞նչ եղավ այդ եռյակին:
- Ճիշտն ասած չեմ հիշում, թե քանի գոլ են նրանք խփել:

- Բայց լավ խաղում էին և ամեն խաղին պահեր էին ստեղծում…
- Չեմ կարող պատասխանել, թե ինչ է եղել այն ժամանակ: Ես կարող եմ ասել, որ ես հետևել ու նայել եմ այդ ֆուտբոլիստներին և հիմա էլ նրանց հնարավորություն տրվում է, դուք էլ տեսնում եք:

- Ինչու՞ է Սաթումյանը միայն վերջում մտնում դաշտ և սկզբից չի խաղում:
- Ե՛վ Սաթումյանին, և՛ Բադոյանին, և՛ Բուրաևին, և՛ Աղեկյանին, և՛ Լաերսիոյին հնարավորություն տալիս ենք: Այսօր այս ֆուտբոլիստներն էին մեկնարկային կազմում, նախանցյալ խաղին առաջին րոպեներից խաղաց Սաթումյանը: Բոլոր ֆուտբոլիստներն էլ հնարավորություն ունենում են իրենց ցուցադրելու համար: Չգիտեմ թե մինչև ինձ ինչ են արել, իմ գլխավորած թիմում ես պահանջում եմ խաղալ դիտարժան ու գեղեցիկ ֆուտբոլ՝ կարճ ու միջին փոխանցումներով:

- Բադոյանն ու Լաերսիոն այսօր անարդյունավետ էին գործում: Ձեզ չի՞ մտահոգում նրանց վատ մարզավիճակը:
- Երբ մենք թիմն ընդունեցինք, նրանց մարզավիճակն արդեն ահավոր վատ էր:

- Ստացվում է, որ լավ չե՞ն նախապատրաստել առաջնությանը:
- Ես չեմ ուզում խոսել, թե ինչպես են պատրաստվել: Այսօր ես տեսնում եմ, որ տղաների ֆունկցիոնալ վիճակը լավ չէ: Նույն Զավեն Բադոյանը չուներ խաղալու հնարավորություն չուներ, իսպանացի մասնագետների ժամանակ էլ սկսել էր քիչ խաղալ: Մյուս ֆուտբոլիստներին նույնպես անընդհատ փոխում էին՝ մի խաղ մեկն էր խաղում, մի խաղ մյուսը: Պատճառը վատ մարզավիճակն է: Այսօր մենք փորձում ենք հնարավորություն տալ, որպեսզի բարելվեն իրենց խաղը:

- Արամ Բարեղամյանը մնալու է կիսապաշտպանությունում, թե հնարավոր է որ կրկին խաղա աջ պատշպանի դիրքում:
- Արամ Բարեղամյանը մեզ համար ունիվերսալ խաղացող է: Այսօր պրոբլեմներ ունեինք կիսապաշտպանության կենտրոնում, որովհետև այդ դիրքում խնդիրներ ունեինք, սակայն մյուս խաղին կարող է հանդես գալ աջ պաշտպանի դիրքում: