ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Արթուր Ոսկանյանն՝ իր մոտեցումների և պլանների մասին

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն իր առաջին հարցազրույցն է տվել նոր կարգավիճակում՝ պատասխանելով ակումբի պաշտոնական կայքի հարցերին.

- Շնորհավորում ենք «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:
- Երկար տարիներ է աշխատում եմ «Բանանցում», եղել եմ գլխավոր մարզչի օգնական, վերջին երկու-երեք տարին աշխատել եմ «Բանանց-2»-ում ու լավ եմ հասկանում, թե ինչ պատասխանատվություն է դա: Կարծում եմ, որ «Բանանցը» Հայաստանի լավագույն ակումբն է՝ իր պայմաններով և մանկապատանեկան դպրոցով: «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար և վատագույն արդյունքը պետք է լինի երկրորդ կամ երրորդ հորիզոնականը: Այս ամենից ելնելով, հասկանալի է, թե ինչ մեծ պատասխանատվություն է լինել «Բանանցի» գլխավոր մարզիչը, և մենք պետք է փորձենք թիմը միշտ պահել բարձր հորիզոնականներում:

- Ի՞նչ մոտեցումներ և պլաններով եք ստանձնում այս պաշտոնը: Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է ակնկալեն ֆուտբոլասերները:
- Երկար տարիներ աշխատելով «Բանանց-2»-ում ինչ-որ արդյունքի հասել ենք թիմային ֆուտբոլի հաշվին: Նույն կերպ պետք է ձգտենք, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը համալրեն «Բանանցի» շարքերը: Պետք է ձգտենք, որ նույն թիմային ֆուտբոլը, որը խաղում է «Բանանց-2»-ը, խաղա նաև «Բանանցը»:

- Դուք նշում էիք, որ «Բանանց-2»-ում կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են խաղալու Բարձրագույն խմբում: Որքա՞ն արագ են լինելու այդ փոփոխությունները:
- Փոփոխություններ կլինեն, բայց պետք է հաշվի առնենք, որ «Բանանցում» արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կունենան իրենց հնարավորությունը: Հետագայում արդեն, ելնելով ակումբի փիլիսոփայությունից, կգերակշռեն հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարության հետ հենց առաջին զրույցը եղել է հենց այդ մասին, որ ամենակարևորն է, որ թիմում գերակշռեն երիտասարդ հայ ֆուտբոլիստները: Դա տեղի կունենա ոչ շատ արագ, ոչ հենց այսօր, սակայն արդեն ձմռանը «Բանանց-2»-ի շատ ֆուտբոլիստներ կհամալրեն «Բանանցը»:

- Մի քանի տարի աշխատել եք «Բանանց-2»-ում, որտեղ ստեղծվել է շատ լավ մթնոլորտ և ուժեղ թիմ: Ինչպիսի՞ն են զգացողություններն այդ թիմից հեռանալու հետ կապված:
- Շատ դժվար է, բայց այդպիսին է ֆուտբոլը: Թե՛ որպես ֆուտբոլիստ և թե՛ որպես մարզիչ ձգտում ես քայլ առաջ կատարել: «Բանանց-2»-ը չի անտեսվելու, այն հանդիսանում է «Բանանցի» ամենակարևոր մատակարարը և շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել այդ թիմին: