ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Արթուր Ոսկանյանը՝ «Արարատի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Հայաստանի առաջնության 11-րդ տուրի «Արարատի» դեմ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- Նախորդ խաղում պարտվեցինք անկյունայինից բաց թողած գոլի պատճառով: Այս անգամ, ճիշտ է, պաշտպանությունում սխալներ թույլ չտվեցինք, սակայն ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով և եթե ցանկանում ես հաղթել, պետք է գոլ խփես, ինչը չկարողացանք անել: Այսօր դաշտում գործում էին գրեթե բոլոր հարձակողական ոճի ֆուտբոլիստները, սակայն նորից չկարողացանք արդյունքի հասնել:

- Ի՞նչն էր պատճառը գոլ չխփելու:
- Նախորդ խաղին էլ նշեցի, որ չկա վստահություն իրենց ուժերի նկատմամբ: Ինչ-որ տեղ շտապում են, ինչ-որ տեղ ցանկանում են իրենց վրա վերցնել խաղը, սակայն չի ստացվում:

- Այսօր փոխել էիք նաև դարպասապահին և Գրիգոր Մակարյանի փոխարեն խաղում էր Հենրի Ավագյանը: Դա ինչո՞վ էր պայմանավորված:
- Պարզապես հնարավորություն ենք տալիս բոլոր դարպասապահներին:

- Հակոբ Հակոբյանի վնասվածքը լու՞րջ է:
- Դեռ չգիտենք, պարզ կդառնա հետազոտությունից հետո:

- Ի՞նչ եք մտադիր անել հարձակման գծում ներուժն ավելացնելու համար... վերադասավորումներ, ռոտացիաներ:
- Այս խաղում արեցինք ինչ-որ չափով: Եթե նախորդ խաղին երեք հարձակվողներ ավելի ներս էին խաղում, այսօր լայնացրինք հարձակվողների գործողությունները, սակայն նորից գոլ չկարողացանք խփել: Կաշխատենք մարզումների ընթացքում, թեև շատ ժամանակ չունենք: Թիմն ընդունելուց հետո դրա վրա աշխատելու ժամանակ չենք ունեցել: Խաղերը շատ մոտ են իրար, բայց կարճ ժամանակում փոփոխություններ մտցնել:

- Խիտ գրաֆիկը կապ ունի՞ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի հետ:
- Իհարկե, խաղերը շատ մոտ են, իսկ թիմի ֆունկցիոնալ վիճակը լավ չէ: Դա ցույց են տալիս նաև վնասվածքները: