Վարդան Սաֆարյանի ու Հայկ Սարգսյանի նորամուտը «Բանանցում»
«Բանանցի» ֆուտբոլիստներ Վարդան Սաֆարյանն ու Հայկ Սարգսյանն իրենց նորամուտն են նշել «Բանանցի» հիմնական կազմում:
Մայիսի 31-ին կայացած Հայաստանի առաջնության 30-րդ տուրի «Բանանց» – «Փյունիկ» խաղում ֆուտբոլիստները «Բանանցի» կազմում առաջին անգամ մասնակցեցին Բարձրագույն խմբի հանդիպման:
19-ամյա պաշտպան Հայկ Սարգսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ 20-ամյա կիսապաշտպան Վարդան Սաֆարյանը խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին՝ փոխարինելով Էմիլ Եղիազարյանին: