ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Գանձասար» խաղում:

U-17. Հավաքական է հրավիրվել «Բանանցի» 10 ֆուտբոլիստ

Սեպտեմբերի 12-ին և 14-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Սերբիայում մրցելով այդ երկրի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ:

Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 8-ից 10-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը հավաքական է հրավիրել «Բանանցի» ֆուտբոլիստներ Արման Ղազարյանին, Սերգեյ Մկրտչյանին, Գարիկ Կարապետյանին, Նարեկ Գրիգորյանին, Պետրոս Մանուկյանին, Նարեկ Աղասարյանին, Էրիկ Փիլոյանին, Միքայել Միրզոյանին, Սևակ Ավետիսյանին և Հենրիկ Համբարձումյանին: