ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ Ալաշկերտի դեմ գավաթային խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Ալաշկերտի դեմ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո իր կարծիքն է կիսել լրագրողների հետ:

- Մեր խաղադաշտի և այս խաղադաշտի միջև տարբերությունը շատ մեծ է: Չէինք կարողանում մեր ֆուտբոլը խաղալ և գործել կոմբինացիոն ոճով: Պետք էր հարմարվել պայմաններին: Կարծում եմ՝ «Գանձասարի» և «Շիրակի» դեմ խաղերից դասեր էինք քաղել: Սխալներ էինք թույլ տվել՝ մեր ֆուտբոլը խաղալով դժվար խաղադաշտերում: Այսօր «Ալաշկերտը» ոչ մի գոլային հնարավորություն չունեցավ, բացառությամբ վերջին պահի:

Մնացած առումներով գոհ եմ, քանի որ «Բանանցի» ողջ ընտանիքով դուրս եկանք եզրափակիչ: Այս նախագծի շուրջ շատ մարդիկ են աշխատում և այսպիսի ուրաության կարիք ունեն: Այժմ մեզ մնում է միայն հաղթել եզրափակչում: Այսպիսով, կվայելենք այսօրվա հաղթանակը և կպատրաստվենք մյուս հանդիպումներին: Մեր խնդիրն էր մրցակցի հարկի տակ հաղթել առաջատարին, որը շատ քիչ է պարտվում: Հնարավոր է, որ այսօր ֆուտբոլիստներն իրենց լավագույն խաղը ցույց չտվեցին, բայց ցույց տվեցին շատ ուժեղ բնավորություն: