ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

 Տիտո Ռամալյոյի հարցազրույցը՝ Riazor.org-ին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն օգտվելով Հայաստանի առաջնության կարճատև դադարից, մեկնել է հարազատ Լա Կորունյա, որտեղ հարցազրույց է տվել այդ քաղաքի «Դեպորտիվո» ակումբի մասին պատմող Riazor.org կայքին: Թարգմանաբար որոշ կրճատումներով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

Նա խոստովանում է, որ կարոտում է ծովը, Լա Կորունյան, իր ընտանիքը... 11 տարի նա գլխավորել է «Դեպորտիվոյի» երկրորդ թիմը: Այժմ տնից ավելի քան 5000 կիլոմետր հեռավորության վրա գլխավորում է հայկական «Բանանցը» և ապրում է մեկ այլ մշակութային միջավայրում: Մենք զրուցել են ենք Ռոխելիո Ռամալյո Պենյայի հետ (ծնված 1969թ. ապրիլի 29-ին, Լա Կարունյայում), ով ավելի հայտնի է Տիտո Ռամալյո անունով: Նա այն «գնդակի գաղթականներից» մեկն է, ով հեռացել է իր երկրից՝ փնտրելով նոր հնարավորություններ: Քսիսկոյի, Խուան Կառլոսի և Ինսուայի նախկին մարզիչը, ով վերջերս է իր նորամուտը նշել Եվրոպա լիգայում, Լա Կորունյայում զրուցել է մեզ հետ:

- Ինչպե՞ս են Ձեր գործերը Հայաստանում:

- Մինչև այժմ ամեն ինչ լավ է: Չնայած հայտնի է, որ ֆուտբոլային մարզիչների կյանքը փոփոխական և անկայուն է: Այն կախված է արդյունքներից և ոչ այն գործընթացից, որը կատարում ես արդյունքի հասնելու համար: Կարծում եմ, որ այլ մտածելակերպով օտար երկրում հենց  առաջին տարում տիտղոս նվաճելն անհատական առումով շատ կարևոր էր:

- Կարոտու՞մ եք ծովը:

- Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան, սակայն միայն ծովը չէ, որ կարոտում եմ... ընտանիքս, ընկերներս, Լա Կորունյան... Տնից հեռու նման փորձն իր առավելություններն ունի, սակայն նաև զոհաբերություններ է պահանջում:

- Արդեն տիրապետու՞մ եք լեզվին:

- Ոչ, մեզ համար հայերենն իսկապես շատ դժվար է: Սակայն Հայաստանում շատ է գործածվում նաև ռուսերենը: Եթե ավելացնենք նաև անգլերենը, ապա կարող եք պատկերացնել, թե ինչ «խառնաշփոթի» հետ գործ ունենք: Ես գործածում եմ հայերեն և ռուսերեն որոշ բազային բառեր, սակայն ընդհանուր առմամբ անգլերենով եմ հաղորդակցվում:

- Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայերի առօրյա կյանքում մե՞ծ դեր ունի կրոնը:

- Այստեղ մի համայնք է, որը իր կրոնական համոզմունքներն ունի և իրականում էլ կրոնը շատ մեծ դեր ունի:

- Գավաթն արդարացրե՞ց այն զոհաբերությունները, որոնք կատարել եք, թե՞ Հայաստանում ստացած փորձը դուրս է գալիս տիտղոսների շրջանակներից:

- Եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, պետք է ինչ-որ արժեք վճարես: Ոչ ոք չի բերելու ամեն ինչ դնի քո դռան առջև: Ճիշտ է, ինձ համար Կորոնյայում ամեն ինչ լավ էր և հարմար, սակայն երբ քեզ բոլոր առումներով հետաքրքիր նախագիծ են առաջարկում, չես կարող մերժել՝ նույնիսկ եթե ստիպված ես գնալ ընտանեկան և անձնական զոհողությունների:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր մտածում են, որ ռիսկն ի վերջո իր առավելություններն ունի: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք արժեր ստանալ այս փորձը:

- Տիտո Ռամալյոյի համար ի՞նչ նշանակություն ուներ Եվրոպա լիգայում խաղալը:

- Դա մեկ քայլ առաջ էր իմ ֆուտբոլային մարտահրավերներում: Բացի այդ ավելի շատ փորձ կուտակեցի «ուսապարկումս» և վայելեցի այն իրավիճակները, որոնք ինձ հարստացրին և՛ որպես անձ, և՛ որպես մարզիչ: 

- Դիեգո Վելան հունգարական հողերում է, Խուան Կառլոս Ռեալը՝ Ռումինաիյում, Դուք՝ Հայաստանում: Ո՞վ կարող էր մտածել երկու տարի առաջ:

- Ընդհանուր առմամբ չէի կարող պատկերացնել, բայց ոչ միայն այս երկու ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնց դուք նշեցիք: Ի երջանկություն ինձ, ես շատ ֆուտբոլիստների եմ մարզել, ովքեր հիմա պրոֆեսիոնալ ֆուտբոլով են զբաղվում Իսպանիայում և արտասահանում: Մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես են նրանք աճել և իրենց ուղին հարթել դեպի մեծ մրցաշարեր:

- Ի՞նչ է պետք առաջին հերթին վերցնել այլ ֆուտբոլից և այլ մշակույթից:

- Հասկանում ես մտածելակերպերի տարբերությունը, ավելի ես գնահատում այն, ինչ նախկինում «նորմալ» էիր համարում, հարստանում ես մտքեր փոխանակելով: Դա օգնում է տարբերել, թե որն է կարևոր և որը ոչ: 

- Դուք գլխավորել եք Դեպորտիվոյի բազան: Ակումբի շատ սաների չի հաջողվում հասնել առաջին թիմին: Ի՞նչն է նրանց խանգարում այդ ճանապարհին:

- Պատճառները տարբեր կարող են լինել. շտապողականությունը, անհրաժեշտ մարզումների բացակայությունը, վտահության պակասը, վատ պայմանները և վատ խորհրդատուները, ակումբի վատ քաղաքականությունը, առաջին թիմում մրցակցությունը, բավականաչափ տաղանդի բացակայությունը, այն մարզչի պակասը, որը հավատում է երիտասարդներին և ցանկանում է միանգմից մրցունակ առաջին թիմ ունենալ և այլ: Կարող եմ 20-ից ավելի պատճառ նշել:

Երբեմն ես զարմանում եմ, որ մենք այսքան պարզունակ ենք քննարկում այս թեման, որը թվում է, թե հեշտ լուծում ունի: Մրցունակ ֆուտբոլիստներ աճեցնելը շատ բարդ, համակարգային և թանկ գործընթաց է, որը մեծ համբերություն է պահանջում: Կարծում եմ, որ շատերը դա չեն հասկանում:

- Նոր տեխնոլոգիաներ, անծանոթ մարզումային նյութեր, թռչող սարքեր: Պե՞տք են նորամուծություններ, թե՞ պետք է շեշտը դնել հին ոճի մարզումների վրա:

- Հաճախ ավանդականի և նորարականի համադրությունն է  տալիս լավագույն արդյունքը: Բացի այդ, ֆուտբոլի նման թիմային մարզաձևում, որտեղ հավասարումը  կազմված է բազմաթիվ բաղադրիչներից և որոշ տարրերն էլ անվերահսկելի են, ստիպում են որպեսզի մարզումն ու խմբային դինամիկան մարզիչը ղեկավարի ինտուիտիվ արվեստի միջոցով, որտեղ այս երկու բաղադրիչներից է կախված հաջողության բանալին:

- Ձեր կայքում նշված է, որ երբեք այնքան չեք վայելել ֆուտբոլը, որքան Արսենիո Իգլեսիասի հետ: Ի՞նչ եք սովորել նրանից:

- Երբ 25 տարեկան երիտասարդ ես, ինչպես իմ դեպքում էր, և մի սեղանի շուրջ նստած ես ֆուտբոլում հսկայական փորձ ունեցող մարդանց կողքին և լսում ես, թե ինչ են իրենք խոսում, շատ բաներ ես վերցնում և դա շատ մեծ ազդեցություն է թողնում: Այդ հարցում իմ բախտը շատ է բերել:

- Ե՞րբ եք վերադառնալու Իսպանիա:

- Դա լավ հարց է, որին չեմ կարող պատասխանել: Այժմ կետնրոնացած եմ նրա վրա, ինչ ունեմ: Ես Կորունյայից հեռացա՝ ընդունելով մի առաջարկ, որը պետք է օգներ ինձ զարգանալ: Հուսով եմ, որ երբ ավարտեմ այս նախագիծը, ևս մեկ լավ հնարավորություն կհայտնվի և դա որքան մոտ լինի տանը, այնքան ավելի լավ կլինի: