ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ «Փյունիկի» դեմ խաղի մասին 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Հայաստանի առաջնության 5-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

- Զայրացած ենք ինքներս մեզ վրա, դասեր չենք քաղել: Արդեն երկրոդն խաղն է, որ պարտվում ենք 92-րդ րոպեին: Միևնույնն է, թե ինչ ենք անում խաղից առաջ, եթե վերջին պահին կորցնում ենք ուշադրությունը և պարտվում ենք: Միևնույնն է, թե ինչ մրցակցային մակարդակի ենք հասնում, թե ինչպես ենք խաղում, ինչպես ենք փոխանցումներ կատարում, եթե արդյունքը սա է:

- Ի՞նչն էր պատճառը, որը ընդմիջումից հետո փոխարինվեց Արամ Բարեղամյանը:
- Պետք էր փոփոխություններ մտցնել հարձակման գծում՝ Լաերսիոն աջ տեղափոխվեց, Բուրաևը խաղաց կենտրոնում, սակայն կարծում եմ, որ դա կարևոր չէ, քանի որ նվիրեցինք թե՛ առաջին գոլը, թե՛ երկրորդը:

- Մրցավարության մասին կխոսե՞ք:
- Ոչ, նախընտրում եմ չխոսել այդ մասին:

- Այսինքն դժգո՞հ եք:
- Ոչ, կարծիք չեմ հայտնում:

- Ինչպե՞ս կամփոփեք առաջնության առաջին շրջանը:
- Թիմերը գրեթե հավասարազոր են: Կարող եմ ասել, որ «Շիրակն» է մի փոքր տարբերվում բոլորից, իսկ ենք միավորներ ենք նվիրում: Չեմ ասի, որ վեց միավոր ենք կորցրել, բայց «Շիրակի» դեմ խաղում և այսօր աղբը նետեցինք մեր միավորները: Կարծում եմ, որ այսօր մեղքը միայն մերն էր: