ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Տիտո Ռամալյոն՝ «Շիրակի» դեմ խաղի մասին

 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետևյալ կարծիքն է հայտնել Հայաստանի առաջնության 2-րդ տուրի «Շիրակի» դեմ հանդիպումից հետո:

- Միայն լավ խաղալը բավական չէ: Ոչ էլ կարող ենք նվիրել խաղը: Չի կարելի պարտվել ավելացված ժամանակում, որքան էլ որ մեծ է հաղթելու ցանկությունը: Կարծում եմ՝ թիմն իր ցուցադրած խաղով շատ ավելիին էր արժանի: Չեմ կարող գոհ լինել, քանի որ մրցակցին գոլ նվիրեցինք, իսկ առաջինը լինելու համար նման բաներն անթույլատրելի են: Ողջ խաղի ընթացքում հակառակորդին հեռու էինք պահել դարպասից և գոլային հնարավորություն չէինք տվել: Այդ պատճառով էլ տխուր եմ ու զայրացած:

- «Շիրակի» մարզիչը նշեց, որ շոգ եղանակը դժվարություններ էր ստեղծում թիմերի համար: Արդյո՞ք դա խանգարեց «Բանանցին»:
- Այո, ֆուտբոլիստների համար բարդ է նման բարձր ջերմաստիճանի պայմաններում, սակայն երկու թիմն էլ նախորոք գիտեին այդ մասին և դա չէր կարող զարմացնել:

- Վարդգես Սաթումյանն առաջին խաղն անցկացրեց «Բանանցի» կազմում: Ի՞նչ տպավորություն ստացաք:
- Լավ տպավորություն ստացա, նա մի փոքր հոգնեց վերջում, քանի որ դեռևս շատ չի մարզվել մեզ հետ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ լավ գործեց:

- Շատերը Լաերսիոյից, Զավեն Բադոյանից և Ացամազ Բուրաևից ավելի վառ խաղ են սպասում, սակայն այդ կրակը դեռ չի նկատվում: Ի՞նչն է պատճառը:
- Մեզ ավելի շատ ժամանակ է պետք: