ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ «Գանձասար-Կապանի» դեմ խաղի մասին 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն «Գանձասար-Կապանի» դեմ 4:1 հաշվով հաղթած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

- Կարծում եմ, որ «Բանանցն» այսօր լավ ֆուտբոլ ցուցադրեց, երևաց այն ոճը, որը «Բանանցը» ցանկանում է: Նախորդ խաղում էլ ունեինք շատ հնարավորություններ, բայց այսօր իրացրեցինք դրանք, ինչը շատ կարևոր էր վստահություն ձեռք բերելու առումով: Կարծում եմ, որ բավական համբերատար գործեցինք գնդակով և բաց չթողեցինք մեր հնարավորությունները: Կարծում եմ, որ այսօրվա խաղում արդարացի արդյունք գրանցվեց: Հաշվից բացի գոհ եմ նաև նրանից, որ մի քանի խաղ ինքներս մեզ չէինք գտնում, նույնիսկ որոշակի կասկածներ ունեինք, բայց այսօր լավ ձևով ցուցադրեցինք այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք: Փորձում ենք որքան հնարավոր է սահմանափակել երկար փոխանցումները և ամեն ինչ արեցինք կարճ փոխանցումներով խաղալու համար և գոհ եմ մեր խաղից:

- Նշեցիք, որ Ձեր թիմը լավ խաղաց, իսկ մրցակցի մարզիչը նշեց, որ իրենք վատ խաղացին: Ինչպե՞ս հասկանանք, դու՞ք լավ խաղացիք, թե՞ իրենք վատ խաղացին:
- Կարծում եմ, որ երկուսի համադրությամբ: Միայն մեկ պատճառ չի լինում: Տրամաբանական է, որ մրցակցի մարզիչը գոհ չէ իր խաղից: Այս խաղում առավելությունը մեր թիմի կողմն է:

- Կողքից թվում էր, թե թիմում ամեն ինչ շատ լավ է. շատ գոլեր և հաղթանակներ: Բայց կա՞ն թիմում բաներ, որ ձեզ դուր չեկան:
- Կարծում եմ, որ հաղթանակներից կարելի է եզրակացությունների հանգել, թե ինչի վրա պետք է աշխատի թիմը և կարծում եմ, որ բարելավելու բաներ ունենք: Որոշակի պահեր կային, որ դաշտի մեկ հատվածից մյուսը գնդակը կարելի է ավելի լավ տեղափոխել:

- Բժիշկների հետ հասցրե՞լ եք խոսել Լաերսիոյի վնասվածքի մասին:
- Սկզբում մտածում էի, որ շատ ուժեղ հարված է ստացել: Մտածեցինք, որ մի քանի օր ցավեր և խնդիրներ ունի: Բայց առջևում դադար կա և կարծում եմ, որ նա խնդիրներ չի ունենա:

- Ինչպե՞ս եք օգտագործելու դադարը առաջնությունում:
- Չորս-հինգ օր հանգստանալու ենք, շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնք տարբեր տարիքային հավաքականներին են միանալու, մեր բժիշկները, մերողները նույնպես հանգստի կարիք ունեն: Ես էլ կօգտագործեմ առիթը և Իսպանիա կմեկնեմ: Շատ եմ զգում տուն գնալու կարիքը: Դրանից հետո կպատրաստվենք հաջորդ ամսին, որը մեզ համար շատ ինտենսիվ և բարդ է լինելու: Ունենք խաղեր գավաթում և սուպերգավաթում, որը նույնպես ցանկանում ենք հաղթել: