ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ «Շիրակի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետևյալն է ասել Հայաստանի առաջնության 7-րդ տուրի «Շիրակի» դեմ արտագնա խաղից հետո.

- Գոհ եմ թիմի ցույց տված խաղից: Մեզ համար շատ հագեցած շաբաթ էր, շատ փոփոխություններ կատարեցինք և այսօրվա խաղին մասնակցած ֆուտբոլիստները շատ լավ խաղացին: Այսօրվա խաղում ավելի շատ գոլային պահեր ունեցանք, քան «Շիրակը»: Վերջին րոպեներին «Շիրակը» ավելի ուղղահայց էր խաղում, իսկ մենք նահանջել էինք: «Բանանցը» ցույց տվեց, որ լուրջ պաշտպանություն ունի, կարողացանք համբերատար վերահսկել գնդակը: Խաղավերջում նաև ունեցանք վտանգավոր հակագրոհ, երբ Ացամազ Բուրաևը կարող էր խփել երկրորդ գոլը:

- Ի՞նչ ակնկալիքներով էիք ժամանել Գյումրի, հաշվի առնելով այն, որ «Շիրակն» առաջատարն է, իսկ «Բանանցը» հիմա երկրորդ և երրորդ հորիզոնականներն է կիսում «Ալաշկերտի» հետ:
- Եկել էինք հաղթելու նպատակով: Առաջին րոպեին գոլային հնարավորություն ունեցանք, «Բանանցը» գրագետ հանդիպում անցկացրեց անցկացրեց, չբացվեց և հնարավորինս գնդակը չհանձնեց «Շիրակին»: Այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Սուպերգավաթում լավ արդյունք չունեցանք և կարևոր էր հիմա հաղթել և միավորներ վաստակել: Հիմա մեզ բոլորովին պետք չէ շատ սևեռվել մրցաշարային աղյուսակի վրա:

- Ի՞նչ է փոխվել «Բանանցում» Ձեր կատարած մոտ մեկ տարվա աշխատանքի արդյունքում:
- Այս մրցաշրջանում սկսել ենք ավելի շատ տիրել գնդակով, ինչը անչափ կարևոր է մեզ համար: Գնդակը կարողանում ենք օգտագործել ինչպես հարձակվելիս, այնպես էլ պաշտպանվելիս և գնալով այդ գործոնը բարելավվում է: Թիմը սկսել է առանց գնդակ լավ կոմպակտ պաշտպանվել: Այսօրվա մեկնարկային կազմում ութ հայ ֆուտբոլիստ կար և սա այն գիծն է, որը ցանկանում ենք շարունակել: