ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյո. Ես ուժեղ բնավորություն ունեմ

 

 

Հայաստանի Գավաթակիր «Բանանցը» շարունակում է Եվրոպա լիգային նախապատրաստությունը: Երևանյան թիմը մոտ 2 շաբաթ առաջ վերսկսել է մարզումները: Հիշեցնենք, որ ԵԼ-ի որակավորման առաջին փուլում «Բանանցի» մրցակիցը Կիպրոսի «Օմոնիան» է:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն armsport.am-ի հետ զրույցում խոսել է ընթացիկ աշխատանքների, Հայաստանում անկացրած ժամանակահատվածի, ձեռքբերումների և այլնի մասին: Իսպանացին անդրադարձել է նաև Հայաստանին հարմարվելուն և կենսակերպին:

- Պարոն Ռամալյո, 9 ամիս է ինչ աշխատում եք «Բանանցում». ինչպիսի՞ն է Ձեր հետհայացքը Հայաստանում այս ժամանակահատվածին:

- Կարող եմ ասել, որ այս 9 ամիսների ընթացքում արել ենք նախագծի առաջին քայլերը: Հաջողվեց նաև առաջադիմել և որոշակի բաների հասնել: Մեզ մնում է շարունակել աշխատանքներն ու շարժվել դեպի մեր առջև դրված նպատակները:

- Երբ վերադարձաք հայրենիք և ավելի հանգիստ վերլուծեցիք մրցաշրջանը, ինչպիսի՞ն համարեցիք այն:

- Առաջին հերթին հասկացել եմ, որ «Բանանցն» առաջընթաց է ունեցել: Այն գաղափարը, որը ունենք՝ թիմն ավելի մրցունակ դարձնել, մեծ հաշվով կատարել ենք: Բնականաբար, աճելու համար շատ քայլեր ունենք, սակայն ընդհանուր առմամբ գոհ ենք գործընթացից:

 - Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հարմարվել հայկական կենսակերպին: Առհասարակ, ի՞նչ ասել է հայկական ու ի՞նչ ասել է իսպանական կենսակերպ. որո՞նք են ընդհանրությունները:

 - Ինձ համար շատ հեշտ է: Ամենամեծ բացն այն է, որ ընտանիքս հեռու է: Այստեղի ապրելակերպը չի տարբերվում իսպանականից: Հարմարվելու ոչ մի խնդիր չկար:

 - Երբ հայրենիքում մտերիմների հետ խոսեցիք Հայաստանում աշխատանքի և ապրելու մասին, ի՞նչն առաջին հերթին առանձնացրիք:

 - Իսպանիայում ասել եմ, որ շատ գոհ եմ այստեղ աշխատելուց: Ընդգծել եմ նաև, որ Հայաստանն անպայման այցելելու երկիր է, քանի որ ուրիշներին ցույց տալու շատ բաներ ունի: Իսպանիայում շատ ճանաչված չէ Հայաստանը, և կարծում եմ՝ անպայման պետք է ճանաչել:

 - Ձեզ բոլորը գիտեն որպես հանգիստ անձնավորություն. պատահական չէ, որ «շնորհակալություն»-ից հետո Ձեզնից լսած 2-րդ հայերեն բառը «հանգիստն» էր, որը հաճախ էիք օգտագործում Գավաթի եզրափակչի՝ «Միկայի» դեմ խաղում: Ի՞նչ պարագաներում եք հունից դուրս գալիս և կորցնում հանգստությունը:

 - Ես ունեմ ուժեղ բնավորություն. կարող եք ֆուտբոլիստներից էլ հարցնել: Իսպանացի եմ, տաք արյուն ունեմ: Բնավորությունը պետք է ցույց տալ անհրաժեշտ իրավիճակներում անհրաժեշտ պահի: Ինքնավերահսկողությունը շատ կարևոր է մարզչի համար: Տարբեր իրավիճակներում ես տարբեր էմոցիոնալ պատասխաններ եմ տալ

 - Կա՞ն արդյոք աշխատանքային դժվարություններ, որոնք ծագում են ազգային առանձնահատկություններից:

 - Ոչ-ոչ: Շատ բնական է, որ սկզբնական շրջանում ճանաչման առումով որոշակի դժվարություններ կային, բայց դա յուրաքանչյուր աշխատանքի մեջ էլ ամենուր լինում է: Բոլորի հետ համագործակցությունը լավ է ընթանում և ոչ մի խոչընդոտ չի եղել, որը խանգարի աշխատանքների բնականոն ընթացքին:

 - Աշխատանքի անցաք այն ժամանակ, երբ Հայաստանի առաջնությունում 8 թիմեր կային և այդժամ էլ խոսվում էր ոչ ուժեղ առաջնության մասին: Այժմ պատկերն ավելի վատ է՝ 6 թիմեր: Ի՞նչ դժվարություններ են առաջ գալիս:

 - Բնականաբար, դա ընդհանրապես լավ չէ: Հույս ունեմ, որ նոր առաջնությանը գոնե 1 թիմ ավելի կմասնակցի և այս խնդիրն ինչ-որ լուծում կունենա: Այսքան քիչ թիմերով առաջնությունը ոչ ոքի համար լավ չէ:

 - Իրարամերժ կարծիքներ կան ակումբների վարած քաղաքականության վերաբերյալ՝ կապված հայ և լեգիոներ ֆուտբոլիստների քանակի հետ. Ձեր դիտարկումն ինչպիսի՞ն է հարցի վերաբերյալ:

 - Ես ծայրահեղական մարդ չեմ և հարցին այդ տեսանկյունից չեմ նայում: Կարծում եմ՝ լուծումը ճիշտ համադրության մեջ է: Վատ կլինի լեգիոներներով լցնել հայկական ֆուտբոլը, բայց նաև կարծում եմ, որ մի քանի լեգիոներների կարիք կա: Լուծումը հավասարակշռության պահպանման մեջ է: Առաջնությունն ավելի ուժեղ կլինի, եթե կենտրոնացումը ոչ թե լեգիոներների հարցի վրա լինի, այլ՝շատ թիմեր ունենալու:

 - Հավաքականի ուժեղացմանն ուղղված ի՞նչ քայլեր են հարկավոր՝ հաշվի առնելով առաջնության ոչ բարձր մակարդակը:

 - Ըստ իս՝ հայ ֆուտբոլիստը բավականին մրցունակ է: Հայ խաղացողի խնդիրը չէ, այլ գործոններ պետք է փոփոխվեն առաջնությունը հզորացնելու համար:

իս: Շատ անգամներ ցույց եմ տալիս այն ուժեղ բնավորությունը, որն ունեմ:

 - Ամեն դեպքում, ինչպիսի՞ն է առաջնությունը, որո՞նք են այս Բարձրագույն խմբի առավելությունները:

 - Ճիշտն ասած՝ շատ առավելություններ չեմ տեսնում: Ես մտածում եմ այն մասին, որ մինչ առաջնության սկիզբը մեկ թիմ էլ հայտնվի: 6 թիմով առաջնությունում թերություններն ավելի շատ են, քան առավելությունները:

 - «Բանանցում» մեծ տեղ է տրված մանկապատանեկան ֆուտբոլին: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ինչպիսի՞ն կարող են լինել այդ մասով ձեռքբերումները, արդյո՞ք աշխատանքները ճիշտ ուղու վրա են:

 - Հիմնական փոփոխություններն անհրաժեշտ են մանկապատանեկան ֆուտբոլին: Ակումբները հիմնականում 2 գործընացներ են վարում. կարճաժամկետ և երկարաժամկետ: Հենց երկարաժամկետ ծրագրով հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել փոքրտարիքայինների կրթությանը, տաղանդների ճիշտ ընտրությանը, միջոցներ ներդնել, որ այդ երեխաների համար լինի ժամանակակից ֆուտբոլին համապատասխան բոլոր պայմանները: Երկու գործընթացներին էլ պետք է նույն ուշադրությունը դարձնել: Պետք է նաև համբերել աշխատանքի պտուղները քաղելու համար: «Բանանցն» այս հարցում փորձում է որոշակի քայլեր անել:

 - Խոսենք ներկա ծրագրերից. պարզ դարձավ, որ Եվրոպա լիգայի որակավորման փուլում մրցակիցը «Օմոնիան» է: Ի՞նչ կասեք մրցակցի մասին, խաղեր վերլուծե՞լ եք արդեն:

 - Հենց իմացանք մրցակցի մասին, սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Վիճակահանությունից 2 ժամ հետո նայեցինք «Օմոնիայի» ընկերական հանդիպումը Մոսկվայի «Դինամոյի» հետ: Թիմում որակյալ ֆուտբոլիստներ կան, և իհարկե դժվար է ինելու: Հարկ է նշել, որ թիմը նոր մարզիչ ունի, բացի այդ, կազմում շատ փոփոխություններ են եղել:

 - Ի՞նչ գործոնների շնորհիվ hնարավոր կլինի հաղթահարել «Օմոնիային»:

 - Լուրջ մոտեցման և խաղադաշտում խելացի լինելու շնոհիվ: Առաջնահերթ պետք է պահեր ստեղծենք: Հարկավոր է սեփական հարկի տակ գոլ չընդունենք:

 - Օրերս Ռոման Ասխաբաձեն հեռացավ ակումբից. այդ հանգամանքի հետ կապված փոփոխություններ կլինե՞ն աշխատանքներում:

 - Շատ եմ ցավում Ասխաբաձեի հեռանալու առիթով: Նա աշխատանքով ցույց է տվել, որ մեծ պրոֆեսիոնալ է շնորհակալ եմ այս ծրագիրն ինձ վստահելու համար: Ըստ իս՝ նախագիծը շարունակելու է նախատեսվածով ընթանալ: Մի քանի օրից տնօրինության հետ քննարկում կունենամ և կհստակեցվեն ծրագրերը: Ըստ իս՝ ընդհանուր պրոյեկտը էական փոփոխությունների չի ենթարկվի:

 - Ներկայիս կազմն ամբողջապես բավարարո՞ւմ է Ձեզ և տրանսֆերային ի՞նչ քաղաքականություն է «Բանանցը» վարելու առաջիկայում:

 - Եվրոպա լիգայից առաջ մի քանի ֆուտբոլիստների պայմանագրեր ավարտվել են և նրանք հեռացել են. այդ առումով մենք թուլացել ենք: Հետագայում կհստակեցնենք ծրագրերը, թե ինչ ձեռքբերումներ են մեզ հարկավոր առաջնությանը պատշաճ ներկայանալու համար: