ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ «Արարատի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

- Կարծում եմ, որ արժանի էինք այս արդյունքին և կարող էինք ավելի շատ գոլեր խփել, քանի որ շատ էին գոլային հնարավորությունները: Լավ գիտեինք, թե ինչպես է հարձակվում «Արարատը», այդ պատճառով էլ լավ ստացվեց մեր խաղը:
- Չի՞ մտահոգում այն, որ շատ էին չիրացված պահերը:
- Ինձ շատ կանհանգստացներ, եթե ընդհանրապես չլինեին գոլային պահեր: Բայց բնականաբար, եթե նախորդ տուրի «Փյունիկի» դեմ խաղում էլ իրացվեին պահերը, շատ կհեշտանար մեր գործը: Քիչ քիչ ենք առաջ գնում, գոհ եմ, որ շատ պահեր ենք ստեղծում և առայժմ գոհ եմ այս իրավիճակից:
- Բայց այսօր էլ կարող էր նույն սցենարը կրկնվել, քանի որ «Արարատը» շատ լավ պահ ուներ 1:0-ի ժամանակ:
- Այո, բայց մենք էլ չորս-հինգ գոլային պահ ունեինք: Ես իմ թիմին միշտ ասում եմ, որ պետք է ավելի մրցակցային լիներ, թույլ չտալ հակառակորդին գրոհել և գոլեր խփել: Կարծում եմ՝ այսօր շատ լավ ստացվեց:
- Մեկնարկային կազմում չորս փոփոխություն էր կատարվել: Ի՞նչն էր պատճառը:
- Տարբեր պատճառներով. Լայոնել Ադամսն ու Հակոբ Հակոբյանը փոքրիկ վնասվածքներ ունեին: 9 օրում ունենք 4 խաղ և ցանկանում եմ դաշտում ունենալ 100 տոկոսով պատրաստ ֆուտբոլիստներ: Նրանք իրենց հնարավորությունը կունենան չորեքշաբթի օրը կայանալիք գավաթային խաղում: Բացի այդ ցանկանում էի, որ մեր առջևի գծի ֆուտբոլիստները գնդակով ավելի շատ խաղան Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ: Տարօրինակ բան չկա փոփոխություններում: Այսօր էլ Բուրաևն էր կենտրոնում, իսկ Լաերսիոն եզրում էր, ինչը բարելավեց խաղը:
- Խնդիր դրվա՞ծ էր արագ գոլ խփել, թե՞ այդպես ստացվեց:
- Որոշել էինք «Արարատին» գնդակ չտալ, ազատ տարածություններ չունենալ թիկունքում, արագ խլել գնդակը և գոլ խփել: Կարծում եմ, որ շատ լավ ստացվեց:
- Գավաթի խաղից հետո ունեք նաև սուպերգավաթային հանդիպում: Սովորաբար մեր թիմերն այդ խաղին երկրորդ կազմն են դաշտ դուրս բերում: Դուք էլ ե՞ք այդպես վարվելու:
- Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպիսի ընթացք կունենա շաբաթը և դրանից հետո կերևա:
- Որքանո՞վ է թիմը պատրաստ այս խիտ գրաֆիկին և ինչպե՞ս եք ելք գտնելու:
- Ամբողջ կազմն օգտագործելով: Այս չորս խաղերին բոլոր ֆուտբոլիստներին օգտագործելու ենք: Բոլորը հնարավորություն կունենան խաղալու և իրենց կարևոր զգալու: Ուզում եմ, որ «Բանանցի» բոլոր խաղացողներն իրենց կարևոր զգան: 9 օրում ունենք չորս խաղ և այս իրավիճակում պետք է որպես մարզիչ վստահեմ իմ ֆուտբոլիստներին և հենց այդպես էլ անելու եմ: