ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Ստեփան Ղազարյան. մրցաշրջանի 1-ին հատվածը վատ ստացվեց, 2-րդում որոշ չափով շտկեցինք խաղը

«Բանանց» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ստեփան Ղազարյանը դրական է գնահատում թիմի մրցաշրջանը, թեեւ որոշ նպատակների հասնել չհաջողվեց: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2015-2016 թվականի մրցաշրջանը «Բանանցը» եզրափակեց 6-րդ հորիզոնականում եւ նվաճեց երկրի գավաթը: Armtimes.com-ի հետ զրույցում դարպասապահն ամփոփեց իր եւ խաղընկերների ելույթները:
«Մրցաշրջանի առաջին հատվածը վատ ստացվեց, իսկ 2-րդում կարողացանք որոշ չափով ավելի լավ հանդես գալ: Մեր նպատակն էր նվաճել գավաթը եւ մրցանակային տեղ զբաղեցնել: Առաջինն ստացվեց, երկրորդը, ցավոք սրտի, ո՛չ»,-ասաց նա:
Ստեփան Ղազարյանը նկատեց, որ այն պահից ի վեր, ինչ ակումբում աշխատում են իսպանացի մասնագետներ (2015թ հոկտեմբերից), իսկ առաջին թիմը գլխավորել է Տիտո Ռամալյոն, ով երկար տարիներ աշխատել է Լա Կորունյայի «Դեպորտիվոյում», շատ բան է փոխվել:
«Իսպանացի մասնագետները տարբերվում են իրենց մենթալիտետով եւ մոտեցման ձեւով: Նրանց գալը թիմին եւ ողջ ակումբին նոր շունչ է հաղորդել: Թիմն սկսել է խաղալ կոմբինացիոն ֆուտբոլ, պաշտպանվելիս շատ վստահ է, իսկ հարձակվելիս՝ ագրեսիվ»,- նշեց ֆուտբոլիստը:
Ինչ վերաբերում է իրեն, ապա դարպասապահն ընդգծում է, որ աշխատելու շատ տեղ ունի: Առաջնությունում «Բանանցը» 34 գոլ է ընդունել սեփական դարպասը, ինչը, ըստ Ստեփան Ղազարյանի, գոհացուցիչ ցուցանիշ չէ:
«Եղան եւ՛ լավ, եւ՛ վատ հանդիպումներ: Պետք է փորձեմ ավելի շատ անառիկ պահել դարպասը: Ես միայն այդ ժամանակ եմ իմ խաղից գոհ լինում: Նպատակս միշտ մեկն է՝ գոլ բաց չթողնել, ինչը թիմին ավելի շատ հաղթանակներ տանելու հնարավորություն կտա»,-ասաց նա:
Այժմ Ստեփան Ղազարյանը, ինչպես ողջ թիմը, արձակուրդում է: Մարզումները վերսկսվելու են հունիսի 8-ից, եւ «Բանանցն» սկսելու է նախապատրաստվել Եվրոպա լիգայի հանդիպումներին: