ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Ստեփան Ղազարյան. Ամեն ինչ անելու ենք, որ «Բանանցը» հիշվի ոչ թե որպես ֆինալիստ, այլ` գավաթակիր

«Բանանցին» հաջողվեց ՀՀ Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում ռևանշի հասնել «Ալաշկերտի» նկատմամբ և վեցամյա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 8-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճել: Թիմի դարպասապահ Ստեփան Ղազարյանի համար ողջ մրցաշարի ամենալարված խաղը հենց դա էր: Եզրափակչի մրցակցի մասին խոսելիս` նա թվում է լավ կողմերը, բայց վստահություն հայտնում, որ հաղթողը իրենք են լինելու:

-«Բանանցի» համար ինչպիսի՞ն էր եզրափակիչ հասնելու ճանապարհը:

-Շատ բարդ ու դժվար, բայց միաժամանակ նաև ուրախալի, որովհետև սեփական հարկի տակ «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո կարողացանք թիմային ճիշտ աշխատանք տանելու շնորհիվ մրցակցի դաշտում առավելության հասնել և դուրս գալ եզրափակիչ:

-Գավաթի խաղարկությունում ամենալարված և դինամիկ հանդիպումը ո՞րն էր քեզ համար և ինչու՞:

-Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Ալաշկերտի» դաշտում: Ամբողջ հանդիպումը շատ լարված անցավ, նույնիսկ վերջին րոպեներին հնարավոր էր հաղթանակը ձեռքից բաց թողնեինք, բայց փառք Աստծո, խաղը մեզ ձեռնտու հաշվով ավարտվեց:

-Ինչպիսի՞ն է «Միկան» որպես մրցակից, առհասարակ ձեր թիմերի միջև դիմակայություններն ինչպե՞ս են անցնում, և ի՞նչ է պետք նրանց դեմ եզրափակչում հաջողության հասնելու համար:

-Ինձ համար «Միկան» լավ թիմ է: Որակյալ ֆուտբոլիստներ ունեն: Նրանց դեմ խաղերը շատ հետաքրքիր են ստացվում, քանի որ «Միկան» ևս սիրում է գնդակ պահել: Ինչպես յուրաքանչյուր խաղում, այնպես էլ այս եզրափակչում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ցույց տալ մեծ նվիրվածություն և լավ խաղ:

-«Միկայի» կազմում մեծ թվով փոփոխություններ են կատարվել, հասցրե՞լ եք ամբողջովին ծանոթանալ ու պատկերացում կազմել թիմի խաղի վերաբերյալ:

-Որոշ չափով` այո: Նկատվում է, որ կազմակերպված թիմ է, փորձում են խաղալ երկրորդ համարով:

- Մինչ այժմ «Միկան» ու «Բանանցը» Գավաթի խաղարկության եզրափակիչներում հանդիպել են մեկ անգամ` 2003 թվականին և գավաթակիր դարձել է «Միկան»: Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից:

-Ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Գավաթի պատմության մեջ 2016 թվականին «Բանանցը» նշվի ոչ թե եզրափակչի մասնակից, այլ` գավաթակիր:

-«Բանանցը» անկախ Հայաստանի առաջին գավաթակիրն է, սա ինչ-որ առումով կարևորո՞ւմ ես եզրափակչում:

-Դա շատ լավ է ու ես այն շատ եմ կարևորում: Պետք է ամեն ինչ անենք, որ Գավաթը նվաճելով` մենք ևս մեր ներդրումն ունենանք «Բանանցի» պատմության մեջ:

-Բացառությամբ նախորդ տարվա`«Միկան» միշտ հաղթել է Գավաթի եզրափակիչներում. այս վիճակագրական տվյալներին ուշադրություն դարձնո՞ւմ ես:

-Վիճակագրական տվյալներին հետևել չեմ սիրում, կենտրոնանում եմ միայն մեր թիմի խաղի վրա:

-Ընդհանրապես, եզրափակիչներում հաղթելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ո՞րն է ամենակարևոր նախապայմանը մեկ խաղից բաղկացած հանդիպումներում:

-Երկու անգամ խաղացել եմ եզրափակչում, բայց ցավոք, Գավաթը նվաճել չի հաջողվել: Այս հարցին կպատասխանեմ մայիսի 4-ին հաղթելուց հետո:

-Ձեր թիմի համար գավաթային մրցաշարն այս տարի շատ կարևոր է, դա չի՞ խանգարում առաջնության խաղերի վրա կենտրոնանալուն:

- Ոչ, որովհետև մենք այս պահին չենք մտածում եզրափակիչ խաղի մասին, դրա ժամանակը դեռ կգա: Յուրաքանչյուր մարզման ժամանակ ամենայն լրջությամբ պատրաստվում ենք մոտակա խաղին:

Ստելլա Բաբլոյան, Ֆուտբոլ365