ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ֆուտբոլիստների մրցութային ընտրություն «Բանանցի» ակադեմիայում

«Բանանց» ֆուտբոլային ակումբում առաջիկա օրերին տեղի կունենա պատանի ֆուտբոլիստների մրցութային ընտրություն՝ «Բանանցի» ակադեմիայի պրոֆեսիոնալ թիմերում ընդգրկվելու համար:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ թիմերում մարզումներն անվճար են, ֆուտբոլիստները մարզվում են բարձրորակ բնական ու վերջին սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտերում և փակ մարզադահլիճում, ինչպես նաև մասնակցում են Հայաստանի մանկապատանեկան առաջնություններին:

Առաջնային ընտրություն՝ «Բանանցի» բազային թիմերի սաների միջև - Հուլիսի 29-ին և 30-ին «Բանանցի» մասնագետները կդիտարկեն և ընտրություն կկատարեն այն պատանի ֆուտբոլիստների միջև, ովքեր այս տարվա մայիսին ընդգրկված էին «Բանանցի» բազային կատեգորիայի թիմերում: Այս ընտրությանը մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 28-ը զանգահարել «Բանանց» ֆուտբոլային ակումբ: 

Այնուհետև՝ ընտրություն բոլոր ցանկացողների համար - Օգոստոսի 1-ից 7-ը «Բանանցի» դռները բաց կլինեն 2001-ից 2009 թվականերին ծնված բոլոր այն պատանի ֆուտբոլիտների համար, ովքեր վստահ են իրենց ուժերին և ցանկանում են ընդգրկվել «Բանանցի» թիմերում:

Սելեկցիային մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 31-ը «Բանանց» ֆուտբոլային ակումբ ներկայացնել համապատասխան լրացված բլանկը: Այն կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ և ուղարկել info@fcbanants.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ներկայացնել «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Ջիվանու փողոց 2:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060445712 կամ 060445713 հեռախոսահամարներով: