ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Աղեկյան Գրիգոր

best_player
Տարիք 20
Գոլ 1

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

«Փյունիկ-2» - «Բանանց-2» 2:1

Առաջին խմբի 13-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով պարտություն է կրել «Փյունիկ-2»-ից: Առաջին կեսում խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում և թիմերը ժամանակ առ ժամանակ սպառնում էին միմյանց դարպասներին: «Բանանց-2»-ն առաջին կեսում լուրջ կորուստ ունեցավ, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել թիմի առանցքային խաղացող Վլադիմիր Բաբայանը, իսկ խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստները մեծացրել էին ճնշումը մրցակցի դարպասի մոտ, կային իրական գոլային հնարավորություններ, սակայն դարպասը գրավել չէր հաջողվում: Ավելին, հակագրոհներից մեկի ժամանակ Էրիկ Պետրոսյանը, մեն-մենակ դուրս գալուվ դարպասապահի դեմ, կրկնապատկեց հաշվի տարբերությունը: «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաշվի տարբերությունը կրճատել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում, երբ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Էդգար Մովսեսյանը: Իր հաջորդ հանդիպումը «Բանանց-2»-ն անցակցնելու է ընդամենը երեք օր անց: Նոյեմբերի 24-ին «Բանանց» մարզահամալիրում կայանալու է «Բանանց-2» - «Էրեբունի» մրցավեճը:

«Փյունիկ-2»-«Բանանց-2» 2:1 (1:0) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Հովհաննես Հարությունյան, 40, Էրիկ Պետրոսյան, 86 («Փյունիկ-2»), Էդգար Մովսիսյան, 90+2, 11մ («Բանանց-2»)