ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Ռումյան Հովսեփյանը՝ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների թվում

VivaroNews.am կայքը «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանին ընդգրկել է Հայաստանի առաջնության 5-րդ տուրի լավավագույն ֆուտբոլիստների թվում.

«Բանանցի» երկրպագուներն այս մրցաշրջանում առաջին անգամ զգացին հաղթանակի համը: Արամ Ոսկանյանի թիմի ելույթների վերաբերյալ արդեն լեգենդներ են հյուսվում. թիմը բոլոր 5 խաղերում առաջին կեսերից հետո եղել է պարտվողի դերում, բայց ընդմիջմանը կերպարանափոխվել է և 3 դեպքում ոչ-ոքի խաղացել, «Արարատի» նկատմամբ էլ հաղթանակ տոնել:

Ռումյան Հովսեփյանը «Բանանցի» կազմում լավագույններից մեկն էր այդ մրցավեճում: Հենց նա երկրորդ կեսի մեկնարկից վայրկյաններ անց հեռահար տպավորիչ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ դնելով թիմի հաղթանակի հիմքը: Ռումյանը խաղադաշտի կենտրոնում իրեն շատ հարմարավետ է զգում, լավ է համագործակցում թիմակիցների հետ: «Բանանցի» կիսապաշտպանությունը շատ ավելի զորեղ կլինի, եթե լավ մարզավիճակ հավաքի երիտասարդ Հակոբ Հակոբյանը: Նա և Հովսեփյանը հիանալի կերպով կփոխլրացնեն միմյանց»,- նշված է կայքի մեկնաբանության մեջ: