ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանցը» պարտվեց ավելացված ժամանակում. Փյունիկ – Բանանց 2:1

Հայաստանի առաջնության հինգրեորդ տուրում Բանանցը 1-2 հաշվով պարտություն կրեց Փյունիկից:
Հինգերորդ տուրի Փյունիկի դեմ արտագնա մրցավեճում Բանանից գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն առաջնորդվել էր “հաղթական կազմը չեն փոխում” ֆուտբոլային ավանդական արտահայտությամբ և դաշտ էր բերել ճիշտ նույն կազմը, ինչ առաջնության նախորդ տուրի «Գանձասարի» դեմ մրցավեճում:
Հանդիպման մեկնարկային րոպեներին գնդակը վերահսկողությունը Բանանցի մոտ էր և մեր ֆուտբոլիստները տարբեր ուղղություններ էին փնտրում դեպի մրցակցի դարպասը, սակայն առաջին իրական պահը ստեղծվեց Ստեփան Ղազարյանի դարպասի մոտ: 20-րդ րոպեին Վարդան Պողոսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն Բանանցի դարպապահը փրկեց դրությունը: Շատ ցանցած Բանանցի մոտ ստացվեց անչափ գեղեցիկ գրոհ: Վարդգես Սաթումյանը գնդակը հասցերագրեց Լաերսիոյին, վերջինս կարող էր եզրափակել գրոհը, սակայն նախընտրեց գնդակը հասցեագրել Զավեն Բադոյանին: Վերջինիս հարվածից հետո մրցակցի դարպասապահին հաջողվեց փրկել իր թիմին: Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին, երբ Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Վարդան Պողոսյանը առաջ մղեց դաշտի տերերին: Ընդմիջման թիմերը գնացին 1-0 հաշվի պայմաններում:
Ընդմիջմանը Տիտո Ռամալյոն Արամ Բարեղամյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ացամազ Բուրաևին: Վերջինս տեղ զբաղեցրեց հարձակման կենտրոնում, իսկ Լաերսիոն տեղափոխվեց աջ եզր:
Երկրորդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: Բանանցը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, իսկ Փյունիկը մեծ ուժերով պաշտպանվում էր: Շատ էին խախտումներն ու զգուշացումները: Այնուհանդերձ Բանանցին հաջովեց տարածքային առավելությունը վերածել գոլի: 69-րոպեին լայնակի փոխանցումից հետո գլխի հարվածով հաջողության հասավ Վլատկո Դրաբարովը: Մի քանի րոպե անց Վարդգես Սաթումյանի նկատմամբ խախտման համար թվում է, թե 11 մետրանոց պետք է նշանակվեր, սակայն մրցավարի սուլիչը լռեց:
Մնացած ժամանակահատվածում էլ Բանանցը մեծ առավելություն ուներ, սակայն գոլեր խփել չհաջողվեց: Իսկ խաղավերջում՝ 91-րդ րոպեին Փյունիկին հաջողվեց հաղթական գոլ խփել: Այսպիսով, Բանանցն առաջնությունում երրորդ պարտությունը կրեց և չորրորդ հորիզոնականում եզրափակեց առաջին շրջանը:

«Փյունիկ»-«Բանանց» 2:1 (1:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Վարդան Պողոսյան, 31, Էրիկ Պետրոսյան, 90+1 («Փյունիկ»), Վլատկո Դռոբառով, 69 («Բանանց»)

Փյունիկ – Գոռ Մանուկյան, Սերոբ Գրիգորյան, Արթուր Քարտաշյան, Արմեն Մանուչարյան, Արամ Շահնազարյան, Հովհաննես Պողոսյան, Ալիկ Առաքելյան (Կամո Հովհաննիսյան 70) (Հովհաննես Հարությունյան 78), Նարեկ Ասլանյան (Վահագն Հայրաետյան 52), Պետրոս Ավետիսյան, Ռազիկ Հակոբյան, Վարդան Պողոսյան (Էրիկ Պետրոսյան 83):

Բանանց – Ստեփան Ղազարյան, Ասլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Լայոնել Ադամս, Վլատկո Դրոբարով, Կլաուդիո Տոռեխոն, Նաիրի Մինասյան (Ալեքսանդր Հովհաննիսյան), Արամ Բարեղամյան, Վարդգես Սաթումյան (Վահագն Այվազյան 82), Զավեն Բադոյան, Լաերսիո:
Զգուշացումներ – Կլաուդիո Տոռախոն 56, Ացամազ Բուրաև, Գոռ Մանուկյան 90 - Արմեն Մանուչարյան 48, Արամ Շահնազարյան 60, Հակոբ Հակոբյան 67, Լաերսիո 76
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան