ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Տիտո Ռամալյոյի ասուլիսը՝ Օմոնիայի դեմ խաղից առաջ

Բանանցի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Օմոնիայի դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

- Գիտենք, որ ուժեղ մրցակից է: Վստա՞հ եք, որ կկարոնաք հաղթահարել այս փուլը:
- Բնականաբար, մենք հուսով ենք, որ այդպես էլ կլինի: Պետք է հաշվի առնենք երկու հանգամանք՝ ժամանակը և այն, որ «Օմոնիան» շատ ուժեղ թիմ է: Սակայն ամեն ինչ մեր ուժերի սահմաններում է և փորձելու ենք հաղթահարել այս փուլը:

- Լաերսիոյի կորուստից հետո արդյո՞ք թիմի մարտունակությունը չի ընկել:
- Չեմ խաբի, Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր: Նա կարողանում էր գոլեր խփել և օգնել թիմին, սակայն ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ հետ և ոչ թե նրանց մասին, ովքեր բացակայում են:

- Խոսենք այն ֆուտբոլիստների մասին, որոնք կան Ձեր տրամադրության տակ: Ինչպիսի՞ն է ֆուտբոլիստների վիճակը:
- Ֆուտբոլիստներից ոչ մեկ վնասվածք չունի: Ֆիզպատրաստվածության առումով, այս ժամանակահատվածի համար օտպիմալ վիճակում ենք:

- Սպասում էինք, որ Եվրոպա լիգայից առաջ թիմը կուժեղացվի, սակայն այդպես չեղավ: Ի՞նչն էր պատճառը:
- Սա այն հարցը չէ, որին ես կարող եմ պատասխանել: Բոլորդ էլ գիտեք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում փոփոխություններ տեղի ունեցան «Բանանցում», հեռացավ գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն: Որոշ հանգամանքների պատճառով չկարողացանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, սակայն հուսով եմ, որ առաջիկայում կկարողանք: Հնարավոր է ոչ այս մրցաշարի համար, սակայն առաջնությունից առաջ կունենանք համալրումներ:

- Նշեցիք, որ ակումբում եղել են փոփոխություններ: Արդյոք Եվրոպա լիգայում ելույթներից է կախված Ձեր մարզչական շտաբի աշխատանքը ակումբը:
- Ոչ, ընդհանրապես կապ չունի մեկը մյուսի հետ:

- Ինչպե՞ս եք պատրասվում վնասազերծել «Օմոնիայի» լավագույն ռմբարկու Շերիդանին:
- Առաջին հերթին կփորձենք նրան հեռու պահել մեր դարպասներից և ինչքան հնարավոր է հետ կպաշտպանվենք: «Օմոնիայում» տեղի են ունեցել մարզչական փոփոփոխություն, թիմում կան բարձրահասակ խաղացողները: Դա նշանակում է, որ նրանք ավելի ուղղահայաց ֆուտբոլ կխաղան, ինչը թույլ կտա մեզ ավելի հետևեից գործել:

- Թիմը սեփական հարկի տակ հանդիպումն անցակցնելու է ոչ իր մարզադաշտում: Արդյո՞ք հաշվի առել եք այդ գործոնը:
- Կարծում եմ, որ դա որևէ ազդեցություն չի ունենա: Մեզ դուր է գալիս այս մարզադաշտը և այն նույնպես բարձրակարգ է: Բնականաբար մեզ դուր է գալիս խաղալ սեփական դաշտում, սակայն այստեղ խաղալը թույլ է տալիս Եվրոպային ծանոթանալ մեր լավ դաշտերի հետ:

- Բոլոր դեպքերում կորցրել եք երկու կարևոր ֆուտբոլիստների: Ինչպե՞ս եք գնահատում թիմի վիճակը առաջնության համեմատ:
- Բնականաբար Լաերսիոն և Միգել Լոպեսը շատ կարևոր ֆուտբոլիստներ էին թիմի համար: Դա կնկատվի թիմի մոտ, սակայն ներկայիս ֆուտբոիստները շատ լավ վիճակում եև և ամեն ինչ կանենք, որպեսզի նրանցով լրացնենք բացը:

- Արդյոք նախապատրաստական փուլը նորմալ է անցել:
- Այո, կարծում եմ, որ նախապատրաստական փուլը լավ է անցել և գոհ եմ այն վիճակից, թե ինչպես է թիմը ներկայանում խաղին: Այժմ կտեսնենք, թե արդյոք դա կարող ենք դաշտ տեղափոխել:

- Վերջում մի փոքր շեղվենք թեմայից: Ինչպե՞ս եք գնահատում Իսպանիայի հավաքականի դուրս մնալը Եվրոպայի առաջնությունից:
- Մի փոքր հիասթափված եմ, սակայն ֆուտբոլն այդպիսն է, եթե արժանի չես, դուրս ես մնում:

- Որքա՞ն է հաջողությաւն հասնելու հնարավորությունը տոկոսային առումով:
- Իսկ դուք որքա՞ն եք գնահատում:

- Ես «Բանանցի» ոչ մի խաղ չեմ տեսել, այդ պատճառով չեմ կարող պատասխանել:
- Իսկ ես կպատասխանեմ առաջին խաղից հետո:

- Տեղյա՞կ եք, որ Լառնակայի ԱԵԿ-ի գլխավոր մարզիչն էլ է իսպանացի:
- Այո, Կիպրոսն իրենից լավ ֆուտբոլային շուկա է ներկայացնում և այնտեղ աշխատում են նաև իսպանացի մասնագետներ: Փետրվարին, երբ հավաք անցկացրինք Կիպրոսում, խաղ խաղացինք «Էրմիս» թիմի դեմ, որի կազմում նույնպես կային իսպանացիներ: Շատ են արտասահմանում աշխատող իսպանացի մասնագետները: