ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Պետրոս Ավետիսյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Փյունիկում»

«Բանանցի» 20-ամյա ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն առաջիկա վեց ամիսների ընթացքում հանդես կգա Երևանի «Փյունիկի» կազմում:
«Բանանցի» և «Փյունիկի» միջև պայմանագիր է ստորագրվել ֆուտբոլիստի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամայլոն հետևյալ կերպ է մեկնաբանել այս տեղափոխությունը.
«Պետրոսը ցանկանում էր ամեն շաբաթ 90 րոպե խաղալ, սակայն հիմա «Բանանցում» մեծ մրցակցություն է ֆուտբոլիստների միջև՝ կան Ացամազ Բուրաևը, Լաերսիոն, Վարդգես Սաթումյանը, Վահագն Այվազյանը, Վալտեր Պողոսյանը, Էդգար Մովսիսյանը... Այս պայմաններում չեմ կարող 90 րոպե խոստանալ: Այդ պատճառով ես և ակումբը մտածեցինք, որ Պետրոսի և «Բանանցի» համար վատ չի լինի, որ նա վարձակալական հիմունքներով այլ ակումբում խաղա: Սա է իրավիճակը: Վարձակալության ժամկետը վեց ամիս է, որից հետո կորոշենք, թե ինչ անել»,- ասել է Տիտո Ռամալյոն:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը Պետրոս Ավետիսյանին հաջողություններ է մաղթում նոր ակումբում: