ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

«Բաց դռների օր» «Բանանցում»

«Հարգելի ծնողներ, մուտքը միայն երեխաների համար» ցուցանակը «Բանանցի» ակադեմիայում չէր գործում հոկտեմբերի չորսին:

Ինչպես հայտնի է, «Բանանցում» ծնողներին թույլատրվում է ներկա գտնվել միայն պաշտոնական հանդիպումներին, իսկ մարզումային գործընթացը չխանգարելու համար ծնողները հնարավորոթյուն ունեն երեխաների մարզումներին հետևելու միայն «Բանանցի» սրճարանում տեղադրված մոնիտորների միջոցով:
Սակայն հոկտեմբերի չորսին ծնողների համար հայտարարվել էր «բաց դռների օր»: Ծնողները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու իրենց երեխաների մարզումները, այլև մասնակցեցին յուրահատուկ էքսկուրսիայի, որի ընթացքում ծանոթացան «Բանանցի» ենթակառուցվածքներին, դիտեցին կարճ տեսանյութ «Բանանցի» ակադեմիայի աշխատանքների մասին, իսկ մարզասրահում հանդիպեցին Լայոնել Ադամսին, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց փոքրիկների մոտ և արագորեն հերթ գոյացավ «Բանանցի» պաշտպանի հետ լուսանկարվելու համար:
Ծնողները հանիդպեցին և հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել «Բանանցի» ակադեմիայի տնօրեն Արտաշես Ադամյանին:
Հետաքրքիր օրվա ավարտին ծնողներն ու երեխաները հեռացան ժպտալով՝ ընդծելով, որ երեխաների մոտ էլ ավելի մեծացավ ֆուտբոլիստ դառնալու երազանքն իրականացնելու ցանկությունը: