ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Ալեքսանդր Հովհանիսյան. «Ամեն ինչ շատ արագ ստացվեց»

Հայաստանի ավարտված առաջնության վերջնամասում «Բանանցի» կազմում իր նորամուտը նշեց 19-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Հովհաննիսյանը, ում անունը պաշտոնական արձանագրություներում նշվում է Օլեքսանդր Օգանիսյան: Երիտասարդ ֆուտբոլիստը «Բանանցի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հիշել է իր կարճատև, բայց բովանդակալից կարիերայից որոշ մանրամասներ և պատասխանել  տարատեսակ այլ հարցերի:

- Ինչպե՞ս անցկացրեցիր կարճատև այս արձակուրդը:

- Արձակուրդն անցկացրել եմ Հայաստանում՝ տանը, բայց ֆուտբոլից երբեք չես ուզում հանգստանալ, այդ պատճառով առաջին շաբաթվա ընթացքում մեր բակի փոքր երեխաների հետ էի խաղում (ժպտում է): Արդեն երկրորդ շաբաթվանից, ինչպես և հանձնարարվել էր, սկսեցի աշխատել իսպանացի ֆիզպատրաստության մարզիչների կողմից մշակված վարժությունների ծրագրով:

- Եվ ինչպիսի՞ն էին առաջին կշռվելու արդյունքները: Կա՞ ավելորդ քաշ:

- Ոչ, ավելորդ քաշի հետ կապված խնդիր երբեք չեմ ունեցել, ընդհակառակը պետք է մի փոքր ավելացնեմ քաշս:

- Ինչպիսի՞ն է եղել ֆուտբոլում անցած ճանապարհդ:

- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել Նոր Հաճըն քաղաքում: Այնտեղ հայրս մեծասահակների ֆուտբոլային թիմ էր մարզում, և ես մարզվում էի հայրիկիս հետ: 6-7 տարեկանում տեղափոխվեցի «Փյունիկ»՝ Սուրեն Չախալյանի թիմ, որտեղ հանդես եմ եկել չորս-հինգ տարի: Շատ ուժեղ թիմ ունեինք և շատ լավ մարզիչ: Դրանից հետո տեղափոխվեցի Ուկրաինա և երեք տարի խաղացի Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Այստեղ ամեն ինչ լավ էր, «Շախտյորի» մինչև 14 տարեկանների թիմի կազմում դարձա Ուկրաինայի չեմպիոն: 15 տարեկան էի, երբ հրավեր ստացա Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականից և խնդիրներ ծագեցին ակումբի հետ, ինչից հետո տեղափոխվեցի Դոնեցկի «Մետալուրգ»: Հինգ տարի խաղացի «Մետալուրգի» կազմում: Խաղում էի մինչև 19 տարեկանների թիմի կազմում, պետք է տեղափոխվեի արդեն փոխարինողների կազմ, սակայն պատերազմի հետևանքով թիմը փակվեց, և տեղափոխվեցի «Ուլիս»: Կես տարի «Ուլիսում» հանդես գալուց հետո հայտնվեցի «Բանանցում»:

- Կմանրամասնե՞ս, թե ինչ խնդիրներ առաջացան հավաքական հրավիրվելու վերաբերյալ:

- «Շախտյում» Հայաստանի 17 տարեկանների հավաքականից հրավեր էր ստացվել: «Շախտյորի» պատանեկան թիմերում երեք հայ ֆուտբոլիստ էինք և ոչ մեկիս թույլ չէին տալիս հավաքական մեկնել: Այդպես խնդիրներ առաջացան ակումբի հետ: Ես գտա, որ հավաքականն ավելի կարևոր է, քան «Շախտյորը» և տեղափոխվեցի Դոնեցկի «Մետալուրգ»: Այս ակումբում, ինչպես հայտնի է, ղեկավարները հայեր էին և նման խնդիրներ այլևս չկային: Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեցի երեք շաբաթ տևած հավաքին: Շատ ուժեղ թիմ էր հավաքված: Սակայն հավաքից հետո, տուն գնալու ճանապարհին ավտովթարի ենթարկվեցի և արդեն խնդիրներ առաջացան նաև «Մետալուրգի» հետ (ժպտում է): Կոտրեցի ոտքս, յոթ ամսով շարքից դուրս եկա և շատ դժվար էր վերականգնել մարզավիճակս: Այդ փուլում ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ շատ դժվար էր:

- Ի՞նչ տվեց քեզ «Շախտյորում» անցկացրած ժամանակահատվածը:

- Շատ մեծ փորձ էր դա ինձ համար: Որպես ֆուտբոլիստ ես այնտեղ շատ աճեցի: Ընդունելության ժամանակ հազարավոր երեխաների միջև էր ընտրությունը: Ընդունելության հենց հաջորդ օրն ընդգրկվեցի 1996 թվականին ծնվածների առաջին թիմում: Հոլանդիայում, Մակեդոնիայում և այլ երկրներում մասնակցում էինք միջազգային մրցաշարերի: Այդ թիմի ֆուտբոլիստներից շատերն արդեն լավ ակումբներում են խաղում: Զինչենկոն խաղում է «Ուֆայում» և խոսում են, որ կարող է Դորտմունդի «Բորուսիա» կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել, Կովալենկոն խաղում Դոնեցկի «Շախտյորի» առաջին թիմում...

- Այնուհետև տեղափոխվեցիր «Ուլիս», որի կազմում խաղացել ես նաև «Բանանցի» դեմ…

- Այո, «Բանանցի» դեմ երկու հանդիպումներն էլ հիշարժան էին: Առաջինում պարտվեցինք 5-1 հաշվով: Մեկ ամիս նորմալ չէինք մարզվել, արձակուրդի նման իրավիճակ էր, շաբաթը մեկ խաղում էինք և վերադառնում էինք տուն: Խաղից երկու ժամ առաջ ասացին, որ հանդիպումը չի կայանալու: Մեկնարկին կես ժամ էր մնում, երբ զանգահարեցին ու ասացին, որը խաղը կայանալու է: Մինչև Նոր Հաճընից հասա «Բանանց» մարզադաշտ, երկրպագուների միջով հասա հանդերձարան,թիմն արդեն դուրս էր եկել նախավարժանքի: Հինգ րոպե մարզվեցի ու խաղը սկսվեց: Դժվար խաղ էր, մինչև 65 րոպեն դիմացանք, սակայն հետո արդեն գոլեր բաց թողեցինք: Իսկ գավաթային պատասխան խաղում «Բանանցին» հաղթեցինք 1-2 հաշվով (առաջին խաղում «Բանանցը» հաղթել էր 3-0 հաշվով - խմբ): Գավաթային խաղը լավ ստացվեց, դուրս էինք եկել հաղթելու ու հաղթեցինք (ժպտում է):

- Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Բանանց»:

- Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի միջոցով: Նա ասաց, որ Բարձրագույն խմբում չի ստացվի, պետք է սկսել Առաջին խմբից և լավ խաղալու դեպքում կտեղափոխվեմ առաջին թիմ և այդպես էլ եղավ: Արթուր Ոսկանյանը, ով հոյակապ մարզիչ է, ինձ ընդգրկեց «Բանանց-2»-ի կազմում: 

- Նոր թիմում հարմարվելու գործընթա՞ցն ինչպես ստացվեց:

- Տղաների մեծ մասին ճանաչում էի, քանի որ նրանցից շատերի հետ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել եմ Ուկրաինայի դեմ խաղին, որն ավարտվեց 1-1 հաշվով: Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում խաղում էին մեծամասամբ «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներ: Սակայն հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել չհաջողվեց, քանի որ մրցաշարի մեկնարկցի երկու օր առաջ մենիսկի վնասվածք ստացա:

- «Բանանցի» կազմում նորամուտդ նշեցիր «Ալաշկերտի» դեմ խաղում: Սպասու՞մ էիր, որ կտեղափոխվես առաջին թիմ:

- Շատ արագ ստացվեց ամեն ինչ: Ընդամենը մեկ մարզում Բարձրագույն խմբի թիմում անցկացնելուց հետո ասացին, որ մասնակցելու եմ «Ալաշկերտի» դեմ խաղին: Այդ օրը մարզիչները գոհ մնացին իմ խաղից և սկսեցի խաղալ Բարձրագույն խմբում:

- Բարձրագույն խմբում անցկացրած չորս հանդիպումներից ո՞րն է ամենաշատ տպավորել քեզ:

- «Արարատի» դեմ խաղը, որում հաղթեցինք 1-2 հաշվով, լավ խաղ ստացվեց և հաղթեցինք: Բացասական առումով տպավորվեց նաև «Շիրակի» դեմ խաղը, որի ընթացքում առաջին գոլս խփեցի «Բանանցի» կազմում (ժպտում է) (խոսքն ինքնագոլի մասին է - խմբ.): Շատ ծանր տարա. շատ դժվար է, երբ 0-1 հաշվով պարտվում ես քո ինքնագոլի պատճառով: Նաև չեմ մոռանա գավաթի եզրափակիչը, որի ընթացքում պահեստայինների թվում էի: Ճիշտ է ավելի լավ կլիներ եթե մասնակցեի այդ խաղին, սակայն չէի սպասում, որ նույնիսկ հայտացակում կլինեի: Հաճելի էր առաջին տիտղոսս նվաճելը:

- Քո դիրքում է հանդես գալիս պերուացի Կլաուդիո Տոռեխոնը, ում հետ միասին հանդես ես եկել «Ուլիսի» կազմում: Ի՞նչ կասես նրա հետ խաղալու և համագործակցելու մասին:

- Այո, «Ուլիսի» հետ հավաք էինք անցկացնում Անթալյայում: Ես միայնակ էի բնակվում հյուրանոցային համարում: Առավոտյան յոթին արթնացա և տեսա, որ քնած մարդ է ավելացել սենյակում: Կլաուդիոն էր: Նատ լավ ֆուտբոլիստ է և շատ լավ անձնավորություն: Շատ բան եմ սովորում ես իրենից: Կլաուդիոն երեք հսկայական ճամպրուկ էր բերել Պերուից: Երևան մեկնելիս ես էին նրան օգնում դրանք օդանավակայանում տեղափոխելու հարցում (ժպտում է): Իսկ հիմա էլ միմյանց օգնում ենք «Բանանցում»:

- Մի՞շտ ես հանդես եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

- Այո, բայց փոքր տարիքում ավելի առաջ էի խաղում, սակայն արագությունն իմ ամենաուժեղ կողմը չէ և սկսեցի հանդես գալ հենակետայինի դիրքում: Ինձ մոտ ավելի լավ է ստացվում գնդակ խլելն ու փոխանցումներ կատարելը:

- Համաշխարհային ֆուտբոլում ու՞մ ես ամենից շատ սիրում այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից:

- Իսպանացի մարզիչներն ինձ Բուսկետս են անվանում, բայց Բուսկետսին չեմ սիրում (ծիծաղում է): Ինձ ավելի շատ դուր է գալիս «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն: Ճիշտ է, սիրածս ակումբը «Ռեալը» չէ, այլ «Մանչեսթեր Յունայթեդն է»:

- Ո՞ր հավաքականին ես երկրպագելու այսօր մեկնարկելիք Եվրո-2016-ում:

- Սիրում եմ Ֆրանսիայի հավաքականը: Կարծում եմ, որ այս տարի շատ ուժեղ կազմ ունեն և կարող են հաղթել:

-