ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Շիրակ» խաղում:

Պաշտոնական հայտարարություն. Վալմերսոն

Երևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Վալմերսոն Գարսիա Պրայայի հետ:
«Վալմերսոնին լավ ճանաչում ենք, քանի որ նախորդ մրցաշրջանում խաղացել է «Գանձասար-Կապանում»: Ինձ շատ է դուր գալիս իր ոճը: Հարձակման գծում բավական սուր է և կարողանում է նաև եզրափակել գրոհները: Մեզ անհրաժեշտ էր նման արագ և տեխնիկապես հագեցած ֆուտբոլիստ: Կարևոր է նաև այն, որ Վալմերսոնը հարմարված է Հայաստանի առաջնությանը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Վալմերսոնը նախորդ մրցաշրջանում «Գանասար-Կապանի» կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր՝ մասնակցելով 24 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ: Մինչ այդ նա խաղացել է բրազիլական «Լուվերդենսե», «Գուարատինգետա», «Մարիլա» և այլ ակումբներում:
Սեպտեմբերի 8-ին Վալմերսոնը միացել է «Բանանցին» և առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում: