ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ո՞րն է «Բանանցի» լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանի առաջին կեսում:

Պաշտոնական հայտարարություն. Նորիկ Ավդալյան

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ:
Նորիկ Ավդալյանը ծնվել է Հայաստանում, սակայն վեց տարեկանից ապրել է Ռուսաստանի Կազան քաղաքում, մարզվել է տեղի ֆուտբոլային դպրոցում և հանդես է եկել տեղի ակումբների կազմերում: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է Երևանի «Արարատում»: Հաջող փորձաշրջանից հետո Ավդալյանը համալրել է «Բանանցի» շարքերը:

«Ծնվել եմ Աշտարակի Ձորափ գյուղում, ապա վեց տարեկանում տեղափոխվել եմ Կազան քաղաք: Սկզբում զբաղվում էի ըմբշամարտով և հետո միայն անցա ֆուտբոլի: Մարզվել եմ տեղի ֆուտբոլային դպրոցում, «Ռուբինի» 1996 թվականին ծնվածների պատանեկան թիմում, կարճ ժամանակահատված խաղացել եմ նաև «Ռուբին-2»-ում: Հետո պայմանագիր ստորագրեցի Երևանի «Արարատի» հետ, նախորդ մրցաշրջանում շատ հանդիպումներ անցկացրեցի «Արարատ-2»-ի կազմում, բայց վեց ամիս անց խզեցինք պայմանագիրը: Այդ ժամանակ արդեն տեսնելով «Բանանցի» ենթակառուցվածքները և այն, թե ինչպես են պատրաստում երիտասարդ ֆուտբոլիստների, շատ էի ցանկանում տեղափոխվել այս ակումբ: Հուլիսին փորձաշրջան անցա «Բանանց-2»-ում, մի քանի մարզում հետո ինձ բարձրացրին առաջին թիմ և այնպես ստացվեց, որ պայմանագիր ստորագրեցի առաջին թիմի հետ: Հիմա ամեն ինչ հրաշալի է, ինձ շատ են օգնում, արագ մերվեցի կոլեկտվին, մարզիչները գիտեն, թե ինչ են ուզում: Հուսով եմ, որ «Բանանցը» բարձր հորիզոնականներ կզբաղեցնի այս առաջնությունում, և ես էլ կնպաստեմ դրան»,- ասել է Նորիկ Ավդալյանը:

«Նորիկ Ավդալյանը տեխնիկապես հագեցած երիտասարդ ու ճկուն ֆուտբոլիստ է: Նա հաջող դրսևորենց իրեն փորձաշրջանի ընթացքում և կարող է ճիշտ աշխատանքի դեպքում լավ առաջընթաց գրացնել: Համեմատած մյուս նորեկների, նա ավելի երիտասարդ է և հեռանկարային ֆուտբոլիստ է: Հայաստանում խաղալու փորձ ունի և կաշխատանենք լավ օգտագործել իրեն, որպեսզի թիմին օգտակար լինի»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: