ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Գանձասար» խաղում:

Պաշտոնական հայտարարություն. Կվասի Սիբո

Երևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:
Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:

«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում: Ավելի շատ ապագայի համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ:

Այսպիսով, «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: