ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ո՞վ է ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Պաշտոնական հայտարարություն. Ղուկաս Պողոսյան

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ:
Ղուկաս Պողոսյանը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016/17 մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակի» կազմում:

«Ղուկասը միշտ համարվել է Հայաստանի ամենատաղանդավոր և խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը, բայց նրան խանգարել են վնասվածքները: Կաշխատենք այնպես անել, որպեսզի նա օգտակար լինի թիմին: Ամեն ինչ կախված է իրենից: Այժմ նա քրտնաջան աշխատում է: Կարծում եմ՝ նախապատրաստական շրջանից հետո թե՛ իր փորձով և թե՛ իր խաղային որակներով օգուտ կտա թիմին»,- Ղուկաս Պողոսյանի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Վերջերս իմ կյանքում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, և ցանկանում էի տեղափոխվել Երևան: Առաջացավ «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը, ինչի համար շատ ուրախ եմ: «Բանանցն» ամենահարմար տարբերակն էր ինձ համար այս պահին:  Բավական հետաքրքիր ու ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և կարծում եմ, որ գնալով ամեն ինչ էլ ավելի լավ կլինի: Հուսով եմ, որ այս մրցաշրջանի արդյունքում «Բանանցին» կհաջողվի մրցանակային տեղ զբաղեցնել և հանդես գալ եվրոպական ասպարեզում»,- ասել է Ղուկաս Պողոսյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնության Բարձարգույն խմբում Ղուկաս Պողոսյանը մասնակցել է 100 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2016/2017, 2014/2015, 2013/2014, 2012/2013):