ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ղուկաս Պողոսյան

best_player best_player
Տարիք 23
Գոլ 1

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Գանձասար» խաղում:

Փայլուն ելույթներ Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում

2016/17 մրցաշրջանի Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում հաջող ելույթներ են ունեցել «Բանանցի» մանկապատանեկան թիմերը: «Բանանցի» թիմերը ներկայացված էին Հայաստանի չորս տարիքային խմբերում և հաղթող են դարձել բոլոր չորս առաջնություններում:

Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում հաղթող է դարձել Վալերի Ալեքսանյանի գլխավորած «Բանանց-1-99»-ը: 1999 թվականին ծնվածների «Բանանցի» թիմը հաղթել է 20 խաղից 16-ը, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, և թիմը կրել է ընդամենը 1 պարտություն:

Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնությունում «Բանանցը» ներկայացուցիչներ չունի և «Բանանցի» 2000 թվականներին ծնվածների թիմը՝ Ռոման Սիմոնյանի գլխավորած «Բանանց-2-99»-ը նույնպես մասնակցել է մինչև 18 տարեկանների առաջնությանը և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: 20 գոլ խփած հարձակող Մհեր Սուքիասյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:

Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Բանանց-1-99 20 16 3 1 65 20 51
2. Փյունիկ-1-99 20 12 3 5 54 23 39
3. Բանանց-2-99 20 10 4 6 56 38 34
4. Փյունիկ-2-99 20 9 3 8 46 36 30
5. Լ.Արցախ-99 20 3 2 15 22 59 11
6. Ֆուրման-99 20 1 3 16 9 76 6

--------------------

Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջնությունում Տիգրան Առաքելյանի գլխավորած «Բանանց-01»-ը 20 խաղում վաստակել է 39 միավոր և դարձել է Հայաստանի չեմպիոն: Թիմի ռմբարկու Հայկ Ղևոնդյանը 14 գոլով երկրորդ տեղն է զբաղեցրել ռմբարկուական մրցավազքում:

Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Բանանց-01 20 11 6 3 51 19 39
2. Հավաքական-Մ15 20 10 7 3 48 27 37
3. Ակադեմիա-01 20 7 7 6 33 45 28
4. Շիրակ-01 20 6 6 8 26 24 24
5. Գանձասար-Երևան-01 20 5 3 12 22 46 18
6. Փյունիկ-01 20 3 7 10 26 45 16

---------------

Հայաստանի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթող է դարձել Արթուր Ղասաբօղլյանի գլխավորած «Բանանց-02»-ը: Թիմի ռմբարկու Կարեն Նալբանդյանը 18 գոլով երկրորդ տեղն է զբաղեցրել ռմբարկուների աղյուսակում:

Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Բանանց-02 28 17 8 3 69 21 59
2. Ակադեմիա-02 28 14 5 9 75 51 47
3. Հավաքական-Մ-14 28 14 4 10 52 36 46
4. Փյունիկ-1-02 28 10 13 5 43 28 43
5. Շիրակ-2-02 28 9 10 9 41 42 37
6. Լ.Արցախ-02 28 8 7 13 37 64 31
7. Գանձասար-Երևան-02 28 5 7 16 37 72 22
8. Փյունիկ-2-02 28 5 6 17 24 64 21

---------------

Հայաստանի մինչև 14 տարեկանների առաջնությունում հաղթել է Կարեն Առաքելյանի գլխավորած «Բանանց-03»-ը՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով 9 միավորով: Թիմի ռմբարկուն է Հարություն Ստեփանյանը՝ 14 գոլ:

Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Բանանց-03 24 18 5 1 75 15 59
2. Փյունիկ-2-03 24 15 5 4 55 23 50
3. Սիս-Կիլիկիա-03 24 13 3 8 49 44 42
4. Փյունիկ-1-03 24 10 2 12 46 54 32
5. Շիրակ-1-03 24 7 4 13 27 47 25
6. Ակադեմիա-03 24 4 3 17 27 58 15
7. Գանձասար-Երևան-03 24 3 6 15 22 60 15

----------------------

Երևանի մինչև 13 տարեկանների առաջնությունում «Բանանց-1-04»-ը և «Բանանց-2-04»-ը (մարզիչներ՝ համապատասխանաբար, Սամվել Ադամյան և Վահե Հարությունյան) զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Մրցաշարային աղյուսակ

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Ակադեմիա-1-04 20 17 3 0 76 5 54
2. Բանանց-1-04 20 14 5 1 52 9 47
3. Բանանց-2-04 20 13 4 3 35 10 43
4.        Սիս-Կիլիկիա-04 20 11 7 2 29 7 10
5.        Փյունիկ-1-04 20 11 3 6 43 18 36
6.        Գանձասար-Երևան-04 20 8 1 11 19 24 25
7.        Փյունիկ-2-04 20 6 5 9 17 32 23
8.        Ակադեմիա-2-04 20 6 2 12 15 28 20
9.        Ալաշկերտ-04 20 3 5 12 20 22 14
10.        ԽՄՕՄՄ-04 20 3 1 16 15 56 10
11.        Ասպետ-04 20 0 0 20 1 111 0

 

Ավելի կրտսեր տարիքային խմբերում, որտեղ հանդիպումներն անցկացվում են առանց միավորների հաշվարկի, «Բանանցի» պատանի ֆուտբոլիստները նույնպես աչքի են ընկել բազմաթիվ հաղթանակներով: