ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ո՞րն է «Բանանցի» լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանի առաջին կեսում:

Նենադ Ինյաց. «Ինձ համար շատ կարևոր էր սկսել գոլեր խփելը»

«Բանանցի» հարձակվող Նենադ Ինյացը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին.

- «Փյունիկի» դեմ մեկնարկային տուրի խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Ի՞նչ կասես այդ հանդիպման մասին:
- Այո, ոչ-ոքի խաղացինք: Եթե հաշվի առնենք, որ խաղի ընթացքում պարտվում էինք 0:2 հաշվով, դա լավ արդյունք էր: Անհասկանալի է, թե ինչպես այդքան արագ բաց թողեցինք առաջին գնդակը, ինչից հետո դժվարացավ մեր գործը: Մենք լավ էինք պատրաստվել և կարծում էինք, որ կհաղթենք առաջին տուրում, բայց այդպես լինում է: Կարծում եմ՝ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ նորմալ կլինի:

- Գոլ խփեցիր վերջին րոպեին և շատ էմոցիոնալ տոնեցիր այն: Ինչու՞:
- Փառք Աստծո գոլ խփեցի, ինչը շատ կարևոր էր ինձ համար: Էլի մի քանի գոլային պահ ունեի, բայց հաջողությունը երես էր թեքել: Էմոցիոնալ տոնեցի, քանի որ ինձ համար շատ կարևոր էր սկսել գոլեր խփելը:

- 2:2 հաշվի ժամանակ ևս մեկ գոլային հնարավորություն ունեիր: Շա՞տ ես դիտել այդ պահի կրկնապատկերը:
- Այո, շատ եմ դիտել: Տեսանյութում այն այլ կերպ է, իսկ խաղադաշտում՝ այլ: Դժվար գնդակ էր և գլխիցս մի փոքր հետ էր, բայց կարծում եմ, որ պետք է իրացնեի այդ պահը: Կարծում եմ, որ հաջորդ խաղերում նման պահերը կիրացնեմ (ժպտում է):

- Կա՞ զգացողություն, որ թիմն ավելի ուժեղ է դարձել, քան նախորդ մրցաշրջանում էր:
- Այո, շատ ավելի ուժեղ է դարձել: Կարծում եմ՝ առաջնության ընթացքում գնալով ավելի լավ կխաղանք:

- Ի՞նչ ես ակնկալում «Շիրակի» դեմ հաջորդ տուրի խաղից:
- Հաղթանակ եմ ակնկալում: Լսեմ եմ, որ շատ ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից», բայց ընկերներիցս լսել եմ,որ հիմնական կազմը բավական լավն է: Այնպես որ, այնտեղ պետք է պայքարենք և հաղթանակ տանենք: