ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Matchday 1. Խաղային օրը «Բանանցում» 

Օգոստոսի վեցին «Բանանց» մարզադաշտում կայացավ 2016/17 մրցաշրջանի առաջին հանդիպումը: «Բանանց» - «Արարատ» հանդիպմանը ներկա հանդիսականները համոզվեցին, որ «Բանանցում» շարունակվում է երկրպագուների համար առավել հարմարավետ և հաճելի մթնոլորտ ապահովելու քաղաքականությունը:
Հանդիպումից առաջ մարզադաշտին հարակից թաղամասերում փակցվել էին խաղը գովազդող պաստառներ, «Բանանցի» ուրախ մեքենան շրջում էր Մալաթիա-Սեբաստիայով՝ հայտարարելով առաջիկա հանդիպման և խաղարկության մասին:

Միջոցառումները «Բանանցում» մեկնարկեցին հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ: 17:00-ին մի շարք պատվավոր հյուրերի ներկայությամբ «Բանանցում» հանդիսավորությամբ բացվեց Հովհաննես Զանազանյանի արձանը:

Ապա «Բանանցի» փոքրիկ խաղադաշտերից մեկում անցկացվեց «Խփի՛ր գոլ Ստեփան Ղազարյանին» զվարճալի մրցույթը, որի հաղթողները «Բանանցի» խորհրդանշիներով մարզաշապիկներ նվերներ ստացան:

Խաղի մեկնարկից առաջ եղավ «Միլեն» շոու բալետի ֆուտբոլային ելույթը...

ապա «Բանանցի» մինչև 10 տարեկանների թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ վազեցին փուչիկները ձեռքին՝ ներկայացնելով մեր թիմի տակտիկական դասավորությունը:

Այնուհետև թիմերն ավանդաբար խաղադաշտ դուրս եկան գնդակներով և 22 գնդակներ ուղարկեցին տրիբունա...

հնչեց Հայաստանի ազգային օրհներգը և սկսվեց հանդիպումը: Խաղի ընդմիջմանը նոր անակնկալ էր սպասվում երկրպագուներին:

Մարզադաշտի լուսատախտակին, որի վրա խաղից առաջ «Բանանցին» նվիրված տարբեր հոլովակներ էին ցուցադրվում, հայտնվեց «Բանանցի» ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանը և հայտնեց մրցանակների խաղարկման կարգը.

«Բարև Ձեզ, ես Հակոբ Հակոբյանն եմ: Տրիբունայի տարբեր հատվածներում փակցրել եմ թերթիկներ, գտի՛ր դրանք և մասնակցիր խաղարկությանը»,- Հակոբի այս կոչից հետո տրիբունայում սկսվեց փոքրիկ իրարանցում և յոթ ամենաարագ երկրպագուները գտան թաքցված թերթիկներն ու արդեն խաղադաշտում մասնակցեցին գլխով «21» խաղալու մրցույթին և տուն վերադարձան տարատեսակ նվերներով՝ կենցաղային իրերով:


Ավանդաբար շարունակում էին մարզադաշտում հնչել ժամանակակից և ֆուտբոլային հիթեր, «Բանանցի» խփած գոլից հետո էլ երկրպագուներ գոլային երգի ռիթմի ներքո սկսեցին ծափահարել սիրելի թիմին, իսկ լուսատախտակին հայտնվում էին «Բանանցի» ֆուտբոլիստների լուսանկարները, խաղի հաշիվն ու այլ տեղեկատվություն:

 


Օգոստոսի 14-ին կայանալիք «Շիրակի» դեմ խաղի ժամանակ նույնպես լինելու է անակնկալ խաղարկություն: Դրան մասնակցելու համար պետք կլինի մարզահամալիրի մուտքի մոտ վերցնել անվճար տրվող համարը, իսկ խաղարկության կարգը կրկին պարզ կդառնա հանդիպման ընդմիջմանը: Այս անգամ խաղից առաջ տեղի կունենա «Բանանցի» ակադեմիայի շնորհանդեսը մրցաշրջանի մեկնարկից առաջ և այլ անակնկալներ:
Հիշեցնենք, որ օգոտոստոսի 14-ին, 18:00-ին է կայանալու «Բանանց» - «Շիրակ» հանդիպումը:
Բոլոր երկրպագուներին հրավիրում ենք ներկա գտնվելու այս խաղին: «Բանանց» մարզադաշտում Ձեզ միշտ սպասում են:

Երկրպագուների ժամանցը Բանանցում