ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Շիրակ» խաղում:

Հաղթանակ գոլառատ խաղում. Լոկոմոտիվ - Բանանց 3:4

Վրաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի երկրորդ խաղում «Բանանցը» 4-3 հաշվով հաղթանակ տարավ Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ:

Մրցակիցը - Բացառապես տեղացի ֆուտբոլիստներով համալրված թբիլիսցի երկաթուղայինները Վրաստանի ընթացիկ առաջնությունում 4-րդ տեղն է զբաղեցնում: Այս ակումբի հետ «Բանանցը» հանդիպել է 2005-06 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Թբիլիսիում մինչ այժմ զարմանքով հիշում են, թե ինչպես էին Երևանում հաղթում 3-0 հաշվով, սակայն հետո «Բանանցին» հաջողվեց երկու գոլ խփել և Թբիլիսի մեկնել 3-2 հաշվի պայմաններում, իսկ Թբիլիսիում հաղթելով 2-0 հաշվով հաղթելուվ, դուրս գալ հաջորդ փուլ: Ներկայիս «Բանանցից» ամենից լավ դա հիշում է թիմի մարզիչ Արամ Հակոբյանը, ով այդ դիմակայությունում մեկական գոլ է խփել Երևանում և Թբիլիսիում:

Կազմը - «Գորիի» դեմ նախորդ խաղի համեմատությամբ, «Բանանցի» կազմում երեք փոփոխություն կար: Դարպասում էր Արամ Հայրապետյանը՝ Ստեփան Ղազարյանի փոխարեն, ձախ պաշտպանի դիրքում խաղում էր Նարեկ Պետրոսյանը՝ Ժիրայր Մարգարյանի փոխարեն, իսկ կիսապաշտպանության ձախ եզրում էր հայտնվել Վահագն Այվազյանը, իսկ Նորայր Գյոզալյանը պահեստայինների թվում էր:

Հիանալի առաջին կես - Հանիդպման մեկնարկը շատ լավ դասավորվեց «Բանանցի» համար: Արդեն երրորդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում գնդակին տիրեց Ղուկաս Պողոսյանը և այն փոխանցեց Հակոբ Հակոբյանին: Վերջինիս լավ փոխանցումից հետո Նենադ Ինյացը մեկ հպումով առաջ մղեց «Բանանցին»: 32-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանը հիանալի հեռահար հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Վահագն Այվազյանն օգտագործեց իր առջև բացված բաց տարածությունը, միայնակ գնդակով առաջ շարժվեց և գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը:

Անհաջող երկրորդ կես՝ լավ ավարտով - Երկրորդ կեսում վրացական թիմը հսկայական ճնշում գործադրեց «Բանանցի» դարպասին, ինչի արդյունքում խաղի հաշիվը հավասարվեց: 3-3 հաշվի պայմաններում վրացիները շարունակում էին գրոհները, սակայն հաջողությունն ուղեկցեց «Բանանցին»: Անկյունայինի խաղարկումից հետո Հայկ Ոսկանյանի երկու հարվածներից հետո խառնաշփոթ առաջացավ մրցակցի տուգանային հրապարակում, ինչից օգտվեց «Բանանցի» կենտրոնական պաշտպան Մատվեյ Գույգանովը՝ գլխով մոտ տարածությունից գրավելով դարպասը:

17.07.17, Սաբուրալո, Վրաստան, ընկերական հանդիպում
Լոկոմոտիվ Թբիլիսի - Բանանց 3:4 (0:3)

0-1 Նենադ Ինյաց 3
0-2 Ղուկաս Պողոսյան 32
0-3 Վահագն Այվազյան 34
1-3 Գիորգի Գորոզիա 57
2-3 Նոդար Կավտարաձե 60
3-3 Նիկոլոզ Գաբրիչիձե 78
3-4 Մատվեյ Գույգանով 89

«Բանանց» - 70. Արամ Հայրապետյան (Հենրի Ավագյան 81), 15. Գևորգ Հովհաննիսյան (3. Գևորգ Խուլոյան 90), 55. Մատվեյ Գույգանով, 23. Նարեկ Պետրոսյան, 2. Հակոբ Համբարձումյան (24. Գագիկ Մաղաքյան 68), 5. Հակոբ Հակոբյան (20. Հայկ Ոսկանյան 83), 8. Ռումյան Հովսեփյան (90. Էրիկ Ավետիսյան 90), 17. Ալեքսանդր Ջոկովիչ (25. Ժիրայր Մարգարյան 80), 18. Վահագն Այվազյան (9. Օգնեն Կրասիչ 62), 11. Ղուկաս Պողոսյան (4. Ալեքսանդր Հովհաննիսյան 80), 12. Նենադ Ինյաց (10. Նորայր Գյոզալյան 68):