ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Լայոնել Ադամս. «Եվրո-2016-ը ցույց տվեց, որ գլխավորը միասնականությունն ու թիմային ոգին են»

«Բանանցի» պաշտպան Լայոնել Ադամսն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է «Օմոնիայի» դեմ պատասխան խաղի նախապատրաստական ընթացքի մասին:

- Ինչպե՞ս է ընթանում «Օմոնիայի» դեմ պատասխան հանդիպմանը պատրաստվելու գործընթացը:
- Պատասխան խաղին պատրաստվելն ընթանում է առավելապես տակտիկական առումով, քանի որ ֆիզիկական առումով, կարծում եմ, արդեն պատրաստ ենք: Այն աշխատանքը, որը կարատեցինք առաջին երեք շաբաթների ընթացքում, կարծում եմ տեսանելի էր առաջին խաղում: Միայն երկրորդ կեսում մի փոքր չհերիքեց պրեսինգ գործադրելու հարցում: Կատարվել են տակտիկական փոփոխություններ, այնպես որ կարծում եմ, որ ողջ խաղի ընթացքում մեր ուժերը կբավարարեն ինչպես պրեսինգի, այնպես էլ դիրքային գրոհների և պաշտպնվելու հարցում:

- Ինչի՞ հաշվին է հնարավոր հաջողության հասնել պատասխան խաղում:
- Առաջին խաղում մեզ մոտ չէր ստացվումթյուն: Գոտիներ հարձակումից անցումը պաշտպանուի միջև մեծ էին տարածությունները՝ 15-20 մետր: Մրցակցի ֆուտբոլիստներն օգտվում էին դրանից, իսկ մենք մեծ ուժեր էինք ծախսում: Այստեղ այլ կերպ ենք գործելու և կարծում եմ, որ ավելի շատ ուժեր կունենանք գրոհելու համար:

- Վիճակահանությունից հետո բոլորը պնդում էին, որ «Բանանցին» որպես մրցակից բաժին է հասել ամենաուժեղ մրցակիցը: Ինչպիսի՞ տպավորություն ստացար խաղադաշտում նրանց դեմ խաղալուց:
- Կարծում եմ, որ այդպես էլ կա: Եվ մակարդակի, և ֆուտբոլիստների վարպետությամբ և անուններով «Օմոնիան» շատ ուժեղ է: Սակայն նույնիսկ Եվրո-2016-ը ցույց տվեց, որ գլխավորը ոչ թե ֆուտբոլիստների անհատական մակարդակն է, այլ կոլեկտիվի միասնականությունը, թիմային ոգին, տակտիկական սխեմաներն ու մարզչական մտահղացումները: Կարծում եմ, որ հենց այս գործոնների շնորհիվ կարող ենք հաղթել: