ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Լաերսիոն՝ «Բանանցից» հեռանալու պատճառների և զգացողությունների մասին

Totalfootball.am

«Բանանցի» արդեն նախկին հարձակվող Լաերսիո Գոմես Կոստան, ինչպես հայտնի է, հեռացել է երևանյան ակումբից: Երկրպագուներին և թիմակիցներին հրաժեշտ տալուց հետո՝ բրազիլացի ֆուտբոլիստը TF-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց տպավորություններով, ինչպես նաև խոսեց ակումբից հեռանալու պատճառների մասին.
«Հիանալի ժամանակաշրջան եմ անցկացրել «Բանանցում», հասել եմ բավականին մեծ նվաճումների, մասնավորապես՝ դարձել եմ «Բանանցի» պատմության ամենաարդյունավետ լեգեոները՝ խփած 19 գոլով, ինչի առթիվ իսկապես շատ ուրախ եմ:
Շատ կկարոտեմ «Բանանցը»: Այստեղ ամեն ինչ հիանալի էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին, իմ թիմակիցներին և իհարկե երկրպագուներին՝ մշտապես ինձ աջակցելու համար: Շատ եմ հավանել Հայաստանը, տեղի մարդկանց, ամեն ինչ շատ լավ էր:
Ինչու եմ հեռանու՞մ. կինս հղի է, և ես պետք է վերադառնամ Բրազիլիա և նրա կողքին լինեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Լաերսիոն: