ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Կուասի Սիբոն՝ 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Armsport.am և VivaroNews.am մարզական կայքերը Հայաստանի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել «Բանանցի» կիսապաշտպան Կուասի Սիբոյին:

«Գանացին «Շիրակի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ և օգնել իր թիմին 3:0 հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ»,- գրել է Armsport.am-ը:

«7-րդ տուրի՝ մեր վարկածով լավագույն ֆուտբոլիստ Սիբոն միայն սեպտեմբերի 12-ին է համալրել «Բանանցը»: «Շիրակի» դեմ մրցավեճում այնպիսի տպավորություն չկար, թե նա նորեկ է: Թվում էր՝ արդեն 10 տարի է՝ խաղում է մեր առաջնությունում: Սիբոն հիանալի է կարդում խաղը, հենակետային գոտում գրեթե անթերի աշխատանք է կատարում: Նույնիսկ գրավեց Անատոլի Այվազովի դարպասը, գոլն էլ տոնեց Կրիշտիանու Ռոնալդուի ոճով»,- գրել է VivaroNews.am-ը:

Հիշեցնենք, որ այս երկու կայքերը 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ էին ճանաչել «Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանին: