ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Գևորգ Խուլոյան. «Մեծ սպասումներով ենք մոտեցել նոր մրցաշրջանին»

«Բանանցի» պաշտպան Գևորգ Խուլոյանը, որն օգոստոսի 18-ին կդառնա 20 տարեկան, 2016/17 մրցաշրջանի առաին տուրի խաղում խաղադաշտ դուրս եկավ «Բանանցի» մեկնարկային կազմում և վստահ ու գրագետ հանդիպում անցկացրեց՝ օգնելով «Բանանցին» չոր հաշվով հաղթանակ տանել «Արարատի» նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը «Բանանցի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է մեկնարկայն տուրի խաղի վերաբերյալ իր տպավորությունների մասին և պատասխանել է նաև այլ հարցերի:

- Գևորգ, արդյո՞ք անսպասելի էր, որ մեկնարկային կազմում հայտնվեցիր «Արարատի» դեմ խաղում և ինչպիսի՞ն էին տպավորություններն առաջնության անդրանիկ տուրի խաղից:
- Այո, անսպասելի էր, որ առաջնության առաջին տուրում մեկնարկային կազմում էի, սակայն ես սպասում էի այս հնարավորությանը: Առաջնության խաղերում երրորդ անգամ եմ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալիս: Հանդիպման մեկնարկում լարվածություն կար, սակայն աստիճանաբար խաղի ընթացքում փորձառու խաղընկերներիս օգնությամբ այն նվազեց և կարծում եմ, որ խաղի ընթացքը լավ դասավորվեց թե՛ իմ, թե՛ մեր թիմի համար:

- Ի՞նչ կասես հանդիպման մասին: Դժվա՞ր խաղ ստացվեց:
- Շատ մեծ էր մեկնարկային տուրում հաղթելու ցանկությունը: Շատ լուրջ էինք պատրաստվել և տրամադրվել խաղին, լարվածություն կար, խաղն էլ ընդհանուր առմամբ լարված բնույթ ուներ, սակայն կոլեկտիվ խաղի արդյունքում հաղթանակ տարանք:

- Պաշտպանության աջ և ձախ եզրերում հանդես էին գալիս թիմի նորկեկներ Արամ Բարեղամյանն ու Արթուր Ավագյանը և փաստորեն բոլորովին թարմ պաշտպանական գիծ էր դաշտում: Արդյո՞ք այդ հանգամանքը դժվարություններ չստեղծեց համագործակցության առումով:
- Ճիշտ է, առաջին անգամ էի խաղում նրանց հետ, սակայն երկուսն էլ փորձառու ֆուտբոլիստներ են և խաղի ընթացքում զգացի, որ հեշտ է նրանց հետ համագործակցությունը և գնալով այն ավելի լավ դարձավ:

- Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես ես արել առաջին քայլերդ ֆուտբոլում:
- Վեց տարեկան էի, երբ հայրիկս ինձ բերեց այստեղ: Այն ժամանակ դեռ «Բանանց» չէր կոչվում մարզադապրոցը, այլ «Մալաթիա» ֆուտբոլային դպրոց: Մեկ տարի պարապել եմ ինձնից չորս տարի մեծերի հետ:

- Ձեր ընտանիքը կապ ունե՞ր ֆուտբոլից:
- Ոչ, ընդհանրապես կապ չկար ֆուտբոլի հետ:

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր կենտրանական պաշտպանի դիրքում:
- Աստիճանաբար (ժպտում է): Ամենասկզբում խաղում է հարձակվողի դիրքում, հետո դարձա ձախ կիսապաշտպան, հետո ձախ պաշտպան և հետո միայն կենտրոնական պաշտպան: Իհարկե մարզիչներ էին որոշում դիրքային այդ տեղափոխությունները, սակայն ի վերջո ինձ էլ աստիճանաբար սկսեց դուր գալ պաշտպանության կենտրոնում խաղալը:

- Ո՞վ էր այն ֆուտբոլիստը, որին ցանկանում էիր նմանվել մանուկ հասակում և ու՞մ խաղն ես ամենից շատ հավանում այժմ:
- Առաջ Անդրեյ Շևչենկոյին էի շատ սիրում, իսկ այժմ Սերխիո Ռամոսի խաղն եմ շատ հավանում:

- Մանուկ հասակում սիրու՞մ էիր հաճախել «Բանանցի» խաղերին:
- Այո, գրեթե բոլոր խաղերին ներկա գտնվել:

- Եվ վերջում նշիր, թե ըստ քեզ ի՞նչ հնարավորություններ ունի «Բանանցն» այս մրցաշրջանում:
- Մեծ սպասումներով ենք մոտեցել նոր մրցաշրջանին, զգում ենք, որ շատ է լավացել թիմային համագործակցությունը և փորձելու ենք ամեն ինչ անել ինչպես առաջնությունում հաղթելու, այնպես էլ գավաթակրի տիտղոսը պահպանելու և սուպերգավաթակիր դառնալու համար: