Նենադ Ինյացը հանձնեց հաղթողների մարզաշապիկները
«Բանանցի» հերթական մարզումից առաջ սերբ հարձակվող Նենադ Ինյացը իրենց անվականական և նախընտրած համարներով մարզաշապիկներ հանձնեց «Ես գիտեմ հաշիվը» մրցույթի հաղթողներին, ովքեր գուշակել էին մարտի 31-ին կայացած «Բանանց» - «Արարատ» հանդիպման հաշիվը և առաջին գոլի հեղինակին՝ Նենադ Ինյացին:
Գուշակող մեծահասակ մասնակիցներն էլ նախընտրել էին որպեսզի մարզաշապիկները պատրաստվեն իրենց երեխաների անուններով և արդյունքում երեք մասնակիցներ ստացան նվերներ:
Դուք նույնպես կարող եք ունենալ Ձեր ազգանունով և նախընտրած համարով «Բանանցի» մարզաշապիկ, եթե ապրիլի 22-ին կայանալիք «Բանանց» - «Գանձասար» խաղից առաջ «Բանանց» մարզադաշտում տեղադրված հատուկ վահանակի մոտ ճիշտ նշեք խաղի հաշիվն ու «Բանանցի» առաջին գոլի հեղինակին: