ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց - Արցախ ընկերական խաղում:

U-21. Հակոբ Հակոբյանը՝ հաղթական գոլի հեղինակ

«Բանանցի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ ինչի շնորհիվ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի իրենց հասակակիցների դեմ խաղում:
Քիշինևում կայացած ընկերական խաղի մեկնարկային կազմում են եղել «Բանանցի» ֆուտբոլիստներ Հենրի Ավագյանը, Հայկ Սարգսյանը, Նարեկ Պետրոսյանը և Հակոբ Հակոբյանը: Երկրորդ կեսում փոխարինման են մտել Ժիրայր Մարգարյանը, Էմիլ Եղիազարյանը, Գևորգ Խուլոյանը, Հակոբ Համբարձումյանը և Գագիկ Մաղաքյանը:
72-րդ րոպեին Հակոբ Հակոբյանի հեռահար հարվածով խփած գնդակը միակն է եղել խաղում, և Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է 1-0 հաշվով:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պատրաստվում է հունիսի 13-ին կայանալիք Եվրո-2019-ի ընտրական փուլի Ջիբրալթարի դեմ մեկնարկային տուրի հանդիպմանը:

Հաղթական գոլը

Հանդիպման վտանգավոր պահերը