ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Ղուկաս Պողոսյան. «Հուսով եմ՝ դեռ շատ գոլեր կխփեմ «Բանանցում»

«Բանանցի» ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը պատասխանել է ակումի մամուլի ծառայության հարցերին.

- Շնորհավորում ենք «Բանանցի» կազմում առաջին գոլի կապակցությամբ: Որքա՞ն կարևոր էր բացել գոլերի հաշիվը նոր ակումբի կազմում:
- Ուրախալի էր, բայց քանի որ պարտվեցինք, այդքան էլ չեմ կարևորում գոլը: Հուսով եմ, որ վերջինը չի լինի և դեռ շատ գոլեր կխփեմ «Բանանցում»:

- Ինչպե՞ս կմեկնաբանես «Դիլայի» դեմ հանդիպումը:
- Ընդհանուր խաղը վատ չէր, միայն այդ տասը րոպեների արդյունքում էր խառնաշփոթ և չգիտեմ, թե ինչ էր կատարվում: Բայց հետո ավելացրեցինք, շատ պահեր ունեինք և դրանք իրացնելու դեպքում կարող էինք նույնիսկ հաղթել: Բայց պետք չէ կենտրոնանալ արդյունվի վրա, քանի որ այս խաղերը մեզ համար շատ կարևոր են առաջնությանը պատրաստվելու համար:

- Ի՞նչ կասես Վրաստանում ընթացող հավաքի մասին:
- Շատ լավ է, որ նման հավաք է կազմակերպվել և խաղում ենք ուժեղ թիմերի դեմ: Դրանից հաստատ վնաս չկա և միայն օգուտ կա, ինչը կլավացնի մեր վիճակը առաջնությունից առաջ:

- Որքանով ե՞ն քեզ հարմար այն խաղային դիրքերը, որտեղ հանդես ես գալիս «Բանանցում»:
- Այստեղ խաղում եմ ձախից և ենթահարձակվողի դիրքում: Դրանք այն դիրքերն են, որտեղ նախկինում էլ հանդես եմ եկել:

- Շարունակու՞մ ես քեզ նորեկ զգալ «Բանանցում», թե՞ արդեն լիարժեք հարմարվել ես:
- Հարմարվել եմ և աստիճանաբար ամեն ինչ ավելի է լավանում: Նորմալ մթնոլորտ է և ամեն ինչ նորմալ է: