ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանցի» ֆուտբոլիստներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 

Երևանի «Բանանցի» ղեկավարության անդամներն ու ֆուտբոլիստները սեպտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Սկզբում «Բանանցի» ներկայացուցիչներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանին նվիրեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»իր մենագրությունը, որում պատմվում է նաև հայկական առաջին ֆուտբոլային ակումբների ստեղծման մասին: Հայկ Դեմոյանը նաև կարևորեց «Բանանցի» բաժնետեր Ջիվան Չելոյանցի հսկայական դերը թանգարանի կայացման գործում:

«Բանանցի» ինչպես հայ ֆուտբոլիստները, այնպես էլ օտարեկրացի մարզիչներն ու խաղացողները, մեծ հետաքրքրությամբ անցան թանգարանի ցուցասրահներով՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու տպավորությունները Հայոց պատմության ամենացավոտ էջի մասին: 

«Բանանցի» ֆուտբոլիստ Սոսլան Կաչմազովն այցելությունից հետո ընդգծեց, որ չնայած նրան, որ կարդացել էր ցեղասպանության մասին, իր համար հետաքրքիր էր այս այցելությունը. «Շատ տխուր է, որ այս ամենը տեղի է ունեցել: Նայեցի կադրեր ու լուսանկարներ և չէի հավատում, որ մարդիկ ունակ են նման բաների: Ցանկանում եմ, որ նմանատիպ թանգարաններ աշխարհի ոչ մի հատվածում այլևս չստեղծվեն: Չեմ կարող ասել, որ ինձ դուր եկավ. այդ բառը տեղին չէ: Պարզապես ուրախ եմ, որ իմացա այս ողբերգության առաջացման պատճառների մասին, իմացա փաստեր, իմացա ճշմարտությունը»,- նշել է ռուսատանցի ֆուտբոլիստը:

«Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանն կարևորեց այս այցելության ուսանելի բնույթը. «Ինձ դուր եկավ օտարեկրացի մարզիչների և թիմի ֆուտբոլիստների հետ այստեղ այցելելու մտահղացումը: Հայ ֆուտբոլիստներս բնականաբար լավ գիտենք Հայոց ցեղասպանության պատմությունը, սակայն կային բաներ, որոնք անգամ մեզ համար էին ուսանելի»: 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, ով նախկինում նշել էր, որ Հայաստանում անցկացրած իր ամենատպավորիչ օրը եղել է Ծիծեռնակաբերդ կատարած իր այցելության օրը, թանգարանից դուրս գալուց հետո կրկին խոսեց իր մոտ առաջացած զգացմունքների մասին. «Շատ հետաքրքիր և զգացմունքային այցելություն էր: Բացահայտեցինք այն մեծ ցավը, որի միջով անցել է Հայաստանը, ավելի լավ ճանաչեցինք մեզ շրջապատող մարդկանց և սկսեցի հասկանալ նրանց աշխարհայացքը, զգացմունքները և մտածելակերպը»,- նշեց իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Բանանցի» ֆուտբոլիստներն ու ղեկավարության անդամները նախորդ անգամ ապրիլի 24-ին էին այցելել Ծիծեռնակաբերդ: 

Visit to The Armenian Genocide Museum