ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Փոփոխություններ «Բանանցի» ղեկավար կազմում 

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Հրաչ Աղաբեկյանը, որը 2015 թվականի սեպտեմբերից հանդիսանում էր «Բանանցի» փոխտնօրենն ու ֆինանսական տնօրենը: Իսկ «Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Արտաշես Ադամյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բաժնետերերին ընձեռնված հնարավորության և վստահության համար: Այն դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, որոնք մեր կողմից արձանագրվել էին վերջին տասը ամիսների ընթացքում, կշարունակվեն նույն ինտենսիվությամբ: Բացի այդ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շտկենք առկա բացթողումներն ու թերությունները, որպեսզի լավագույն կերպով օգտագործենք «Բանանցում» առկա հիանալի պայմանները ֆուտբոլիստների աճի և ազգային հավաքականների համար կադրեր պատրաստելու համար:

«Բանանցի» նպատակը շարունակելու է մնալ նույնը՝ փորձել լինել առաջինն այդ բառի բոլոր ասպեկտներում: Խոսքը վերաբերում է ինչպես մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքին, այնպես էլ մանկատապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, երկրպագուների հետ աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հրաչ Աղաբեկյանը:


Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերից «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռոման Ասխաբաձեն: