ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Առաջին մարզումը 2018-ին - լուսանկարներ

Հինգշաբթի առավոտյան «Բանանցն» առաջին մարզումն անցկացրեց 2018 թվականին: Առաջին մարզման տևողությունը մոտ մեկ և կես ժամ էր և ֆուտբոլիստներն արագորեն տոնական ռիթմը փոխարինեցին աշխատանքայինով: Մարզմանը մասնակցում էին միայն տեղացի ֆուտբոլիստները, իսկ լեգեոներները թիմին կմիանան առաջիկա օրերին:

Վերադարձ աշխատանքին
11:30-ին մարզմանը մասնակցող բոլոր ֆուտբոլիստներն արդեն մարզաբազայում էին և կեսօրին սկսվեց մարզումը: «Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանը բացի իր մարզահագուստից նաև այլ իրերով ծանրաբեռնված էր եկել: Նա օրվա հոբելյարն էր և չէր կարող առանց ավանդական տորթի թողնել խաղընկերներին ու «Բանանցի» աշխատակիցներինց:

Հունվարի 15-ից՝ ամբողջական կազմով
Լեգեոներները թիմին կմիանան հունվարի 15-ից և այդ ժամանակ արդեն «Բանանցը» լիարժեք կազմով կպատրաստվի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին:

Պլյուս երկու և արև
Եղանակային պայմանները զարմանալիորեն հաճելի են ձմռան այս ժամանակահատվածի համար: Ջերմաստիճանը զրոյից բարձր էր, իսկ ֆուտբոլիստները մարզվում էին երկնքում փայլող արևի ներքո: Առաջին մարզումը բաղկացած էր նախավարժանքից, գնդակով տարբեր վարժություններից, «կվադրատներից» և փոքր դարպասներով խաղից:

Հավաք տանը և արտասահմանում
Մինչև հունվարի 23-ը «Բանանցը» օրական մեկ մարզում կանցկացնի, իսկ հունվարի 23-ից փետրվարի 2-ը սեփական մարզաբազայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական խաղ: Երկրորդ հավաքը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 8-ից 22-ը՝ Անթալիայում՝ անցկացնելով չորս ստուգողական խաղ: Մրցակիցների մասին տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում: