ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Աղեկյան Գրիգոր

best_player
Տարիք 20
Գոլ 1

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Եղի՛ր ակտիվ, դարձիր «Բանանցի» ֆան-ակումբի անդամ



«Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան-ակումբը հրավիրում է նոր անդամների: Ֆան-ակումբի անդամները հիմնականում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ են և թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումների ժամանակ 90 րոպե անդադար ակտիվորեն աջակցում են սիրելի թիմին:
«Բանանցին» ակտիվ աջակցողների թիվը գնալով ավելանում է, իսկ երկրպագուեները տարատեսակ ակցիաներ են մտածում թիմին աջակցելու համար:
Ֆան-ակումբի դռները բաց են «Բանանցի» թե՛ հին, թե՛ նոր բոլոր երկրպագուների համար, ովքեր անկախ բնակության վայրից ցանկանում են ապրել ֆուտբոլային ակտիվ երկրպագուի կյանքով, ոգևորել սիրելի թիմին, ճամփորդել թիմի հետ և պատասխան ծափահարություններ ստանալ ֆուտբոլիստներից:
Ֆան-ակումբի նպատակն է լավ և ընկերական մթնոլորտի շնորհիվ հաճելի ժամանց անցկացնելուն զուգահեռ նպաստել «Բանանցի» և ընդհանրապես հայկական ֆուտբոլում շուրջֆուտբոլային կյանքի զարգացմանը:
Յուրաքանչյուր շաբաթ աջակցենք Հայաստանի առաջնության ամենավառ թիմին, որն անընդհատ հոգ է տանում երկրպագուների մասին: Միացի՛ր մեր ուրախ թիմին և յուրաքանչյուր շաբաթ մարզադաշտից ակտիվորեն աջակցիր սիրելի թիմին:

Նոր գրանված անդամները կունենան հետևյալ առավելությունները.
- Ողջույնի նվեր՝ «Բանանցի» խորհրդանիշով ատրիբուտի տեսքով,
- Ֆան-ակումբի ֆուտբոլային թիմի կազմում ընդգրկվելու և ամեն շաբաթ «Բանանցի» մարզադահլիճում խաղալու հնարավորություն,
- Առավելություն՝ երկրպագուների համար կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու հարցում (բոուլինգ, այցելություն թտտրոն, հանդիպում ֆուտբոլիստների հետ, քեֆ և այլն),
- Մրցաշրջանի «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստի և գոլի ընտրության քվեարկությանը մասնակցելու հնարավորություն,
- Զեղչեր «Բանանցի» սրճարանում և խանութում,
- Միայն ֆան-ակումբի անդամների միջև անցկացվելիք խաղարկություններին մասնակցելու իրավունք,
- Յուրաքանչյուր շաբաթ ֆուտբոլային երկրպագուի կյանքով ապրելու, նոր ընկերներ և համախոհներ ձեռք բերելու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Դարձի՛ր մեր ուրախ և հետաքրքիր ընկերախմբի մասնիկը, վայելի՛ր իսկական ֆուտբոլային երկրպագուի կյանքը: