ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Գանձասար» խաղում:

«Բանանց-2»-ը համոզիչ հաղթանակ տարավ. «Բանանց-2» - «Էրեբունի» 6:0

Հայաստանի առաջնության Առաջին խմբի 12-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը խոշոր հաշվով հաղթանակ է տարել «Էրեբունու» նկատմամբ:
Վահե Գևորգյանի սաները հաշվի մեջ առաջ անցան արդեն հանդիպման 7-րդ րոպեին: Գրոհին միացած Լևոն Գևորգյանը ձախ եզրից կատարած լայնակի փոխանցում-հարվածն անակնկալի բերեց մրցակցի դարպասապահին: 30-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Մարգարյանը:
Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց չորս անգամ գրավել մրցակցի դարպասը: Էդուարդ Ավագյանը մի քանի անգամ նպաստավոր դիրքից վրիպելուց հետո վերջապես կարողացավ վերջ դնել անհաջող փորձերին և գրավեց դարպասը: Ապա փոխարինման մտած 17-ամյա Կարեն Մելքոնյանը մեծ ակտվիթյամբ աչքի ընկավ և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ այդ երկու գոլերի արանքում էլ 16-ամյա Մարտին Գրիգորյանն էր կարողացել բացել իր գոլերի հաշիվն առաջին խմբում:
Այպսիսով 12 խաղից հետո «Բանանց-2»-ն իր հաշվին ունի 27 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ՝ 14-րդ տուրը, «Բանանց-2»-ը բաց կթողնի, իսկ 2016 թվականը կեզրափակի դեկտեմբերի երկուսին կայանալիք տնային խաղով:


«Բանանց-2»-«Էրեբունի» 6:0 (2:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Լևոն Գևորգյան, 7, Ժիրայր Մարգարյան, 30, Էդուարդ Ավագյան, 62, Կարեն Մելքոնյան, 68, 85, Մարտին Գրիգորյան, 81

«Բանանց-2» - 33. Սուրեն Ալոյան (1. Գրիգոր Մակարյան 46), 8. Ժիրայր Մարգյարյան (15. Արթուր Խաչատրյան 75), 5. Գագիկ Մաղաքյան, 6. Լևոն Գևորյան, 4. Աղավարդ Պետրոսյան, 16. Էրիկ Վարդանյան (9. Դավիթ Բաբայան 71), 10. Աշոտ Ադամյան, 21. Նարեկ Ավագյան (2. Էրիկ Ղարիբյան 71), 17. Վարդան Սաֆարյան (14. Էդգար Մովսեսյան 52), 7. Էդուարդ Ավագյան (13. Մարտին Գրիգորյան 65), 11. Հայկ Ոսկանյան (12. Կարեն Մելքոնյան 60):

«Էրեբունի» - 1. Աշոտ Այվազյան (16. Հենրիկ Մաթևոսյան 76), 2. Սամվել Խուրշուդյան (18. Կարեն Մնացականյան 65), 3. Կարեն Մնացականյան, 5. Հայկ Մելքոնյան, 12. Կառլեն Խաչատրյան, 4. Արսեն Հակոբյան (23. Էդգար Մկրտչյան 60), 8. Դավիթ Այվազյան (7. Արսեն Միքաելյան), 11. Արսեն Դավիդյան, 21. Արմեն Մելքոնյան (10. Էդգար Պետրոսյան 46), 14. Սոս Թադևոսյան (22. Նորայր Արտեմյան 54), 13. Գոռ Մանուչարյան (6. Գագիկ Ղափլանյան 57):