ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Եվս մեկ վստահ հաղթանակ. Էրեբունի - Բանանց-2 0:4

 

«Բանանց-2»-ը շարունակում է հաղթանակների շարքն Առաջին խմբի առաջնությունում:
Սեպտեմբերի 12-ին խաղացանկով նախատեսված «Էրեբունի» - «Բանանց-2» հանդիպումը կայացավ «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում և ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով:
Առաջին կեսի ընթացքում իր խփած գոլերի քանակը երկուսով ավելացրեց «Բանանց-2»-ի հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Նախ նա դիպուկ իրացրեց Ժիրայր Մարգարյանի վաստակած 11 մետրանոցը, ապա աչքի ընկավ գլխի դիպուկ հարվածով:
Երկրորդ կեսում «Բանանցի» բազմաքայլ գրոհները գոլի վերածեցին Էմիլ Եղիազարյանն ու Վարդան Սաֆարյանը:
Այսպիսով, «Բանանց-2»-ը 5-րդ տուրից հետո ունի 15 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Գրիգոր Աղեկյանը 7 գոլով առաջատար է ռմբարկուական մրցավազքում:

«Էրեբունի»-«Բանանց-2» 0:4 (0:2)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Շահեն Աղայան
Գոլերը՝ Գրիգոր Աղեկյան, 22, 36, Էմիլ Եղիազարյան, 66, Վարդան Սաֆարյան, 84

Էրեբունի - Ալբերտ Օհանյան (Հենրիկ Մաթևոսյան 80), Սամվել Խուրշուդյան, Կարեն Մնացականյան, Հայկ Մելքոնյան, Կառլեն Խաչատրյան, Արսեն Հակոբյան (Արտակ Բաղդասարյան 58), Արմեն Մելքոնյան (Կարեն Մնացականյան 52), Արմեն Դավիդյան (Գևորգ Մխիթարյան 55), Էդգար Պետրոսյան (Հարություն Միրզախանյան 24), Վահան Ադլոյան (Գագիկ Ղափլանյան 46), Նորայր Արտեմյան (Էդգար Մկրտչյան 63)

Բանանց-2 - Սուրեն Ալոյան (Գրիգոր Մակարյան 46), Լևոն Գևորգյան (Վարդան Սաֆարյան 46), Հակոբ Համբարձումյան, Աղավարդ Պետրոսյան, Գագիկ Մաղաքյան, Ժիրայր Մարգարյան (Էդգար Գրիգորյան 60), Աշոտ Ադամյան (Արամ Քոչարյան 46), Ստեփան Հարությունյան (Հովհաննես Իլանգյոզյան 36), Էմիլ Եղիազարյան (Հայկ Սարգսյան 67), Վլադիմիր Բաբայան, Գրիգոր Աղեկյան (Էդուարդ Ավագյան 60)

Զգուշացումներ - Կարեն Մնացականյան 54 - Ստեփան Հարությունյան 31, Էմիլ Եղիազարյան 54