ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց - Արցախ ընկերական խաղում:

«Բանանց-2»-ում օրը սկսվեց «ձու կռվացնելով»

Կան ավանդական խաղեր, որոնց մոռացության մատնելը պարզապես աններելի է: «Բանանց-2»-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների համար այս անգամ օրը սկսվեց Սուրբ Զատիկի տոնի ամենասպորտային բաղադրիչով՝ «ձու կռվացնելու» ավանդույթով:
Սակայն ի տարբերություն ավանդական ձևի, ֆուտբոլիստների մոտ խաղը վերածվեց իսկական մրցաշարի: Իրական վիճակահանությունից հետո մասնակիցները բաժանվեցին զույգերի և մրցաշարը մեկնարկեց 1/16 եզրափակիչ փուլից:
Փոքրիկ խորամանկությունը՝ հում ձուն, բաժին հասավ մեր խեղճ Արծիվին, իսկ բոլոր մրցակիցների արգելքները հաղթահարելուց և եզրափակիչում հաղթելուց հետո պարտվածների ավարին տիրացավ դարպասապահ Հենրի Ավագյանը:
Մանրամասները՝ մեր ուրախ տեսանյութում:

Լուսանկարներ

Easter in Banants