ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց - Արցախ ընկերական խաղում:

Վլատկո Դրոբարով. «Գավաթի վրա կկենտրոնանանք «Գանձասարի» դեմ խաղից հետո»

«Բանանցի» պաշտպան Վլատկո Դրոբարովը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին.

- Ինչպե՞ս ես քեզ զգում «Գանձասարի» դեմ խաղից առաջ:
- Հինալի եմ ինձ զգում: Ոչ միայն «Գանձասարի», այլ բոլոր թիմերի դեմ խաղից առաջ միշտ առավելագույնս մոտիվացված եմ լինում:

- Առաջին շրջանի խաղում «Բանանցը» 4-1 հաշվով հաղթեց «Գանձասարին», սակայն դրանից հետո շատ բան է փոխվել: Հնարավո՞ր է հիմա հաղթանակի հասնել:
- Այո, Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ հաղթեցինք 4-1 հաշվով և լավ վիճակում էինք գտնվում այն ժամանակ: Հիմա ճիշտ է, իրավիճակը մրցաշարային աղյուսակում այլ է, բայց կարող ենք հաղթել, եթե հավատանք դրան:

- Ի՞նչ կարծիք ունես «Գանձասար-Կապանի» մասին:
- «Գանձասարը» լավ և փորձառու թիմ է: Նրանց կազմում կան ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ լավ ֆուտոբլիստներ: Նրանց ուժեղ կողմը հարձակման գիծն է: Այն, որ նրանք այդքան միավոր են վաստակել և «Ալաշկերտի» հետ պայքարում են չեմպիոնության համար, խոսում է իրենց ուժի մասին:

- Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հիմա «Բանանցի» համար ավելի կարևոր է գավաթի խաղարկությունը: Որքանո՞վ դա կազդի առաջնության այս խաղի վրա:
- Մեզ համար բոլոր խաղերն էլ կարևոր են: Այո, գաղտնիք չէ, որ գավաթը կարևոր է, բայց պետք է փորձենք նաև միավորներ վաստակել առաջնությունում, քանի որ մենք այն թիմը չենք, որ պետք է բավարարվի 19 միավորով և 5-րդ հորիզոնականը զբաղեցնելով: Գավաթային խաղի վրա կկենտրոնանանք «Գանձասարի» դեմ խաղից հետո:

- Ինչպիսի՞ն են հնարավորությունները գավաթի եզրափակիչ դուրս գալու համար:
- Ես հարգանքով եմ վերաբերվում «Փյունիկին», սակայն առաջին խաղում մենք պարտվեցինք, քանի որ բախտը երես էր թեքել: Մենք հնարավորոթյուն ունեինք հաղթելու առաջին խաղում և այս խաղին ավելի լավ հոգեբանական վիճակում մոտենալու համար, սակայն եղածը եղած է: Հիմա պետք է գոլ խփենք եզրափակիչ դուրս գալու համար: Կարծում եմ, որ արժանի ենք դրան, քանի որ ջանասիրաբար մարզվում ենք և ամեն ինչ կտանք եզրափակիչում հայտնվելու և ինչու ոչ, կրկին գավաթակիր դառնալու համար: