ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Շիրակ» խաղում:

Կամային հաղթանակ. Արարատ - Բանանց 1:2

Հայաստանի առաջնության առաջին շրջանի վերջին տուրը «Բանանցն» ավարտեց հաղթանակով՝ 2-1 հաշվով հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ:

Կազմն՝ անփոփոխ - Այս մրցավեճում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղադաշտ էր դուրս բերել ճիշտ նույն կազմը, ինչ նախորդ շաբաթ կայացած «Արցախի» դեմ մրցավեճում: Այդ ժամանակ բացակայում էին Հայաստանի երիտասարդական հավաքականին միացած ֆուտբոլիստները և «Արարատի» դեմ առաջնության խաղին էլ մասնակեցին այն ֆուտբոլիստները, ովքեր վերջին օրերին պատրաստվում էին «Բանանցի» կազմում: Միայն երկրորդ կեսում փոխարինման մտան երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Հովհաննիսյանն ու Նարեկ Պետրոսյանը:

5-րդ պարտված առաջին կեսը - Եթե ֆուտբոլը բաղկացած լիներ միայն առաջին խաղակեսից, ապա «Բանանցը» 5 պարտություն ցուցանիշով կեզրափակեր առաջնության մրցաշարային աղյուսակը: Ինչպես և նախորդ չորս խաղերում, «Բանանցը» պարտվողի դերում հայտնվեց՝ այս անգամ գոլ բաց թողնելով 31-րդ րոպեն նշանակված 11 մետրանոցի արդյունքում: Ընդամենը երկու րոպե անց Նորայր Գյոզալյանի փոխանցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնված Օգնյեն Կրասիչը կարող էր հավասարեցել հաշիվը, սակայն նա հապաղեց և հարվածեց ուղիղ դարպասապահի վրա:

Կրկին կամքի դրսևորում՝ երկրորդ կեսում - Սակայն հանձնվել բառը «Բանանցի» համար չէ: Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին Ռումյան Հովսեփյանն անչափ գեղեցիկ հարվածով կարողացավ հավասարեցնել հաշիվը: «Բանանցի» ոգևորեց այդ հաջողությունը, հաջող խաղի մեջ մտան փոխարիման դուրս եկած Ալեքսանդր Հովհաննիսյանն ու Վահագն Այվազյանը: Հենց վերջինս օգտվելով մրցակցի պաշտպանների սխալից մեն-մենակ դուրս եկավ Արսեն Պետրոսյանի դեմ և առաջ մղեց «Բանանցին»:

Երկու անգամ՝ «Փյունիկի» հարկի տակ - Այսպիսով, առաջին շրջանի հինգ խաղերից վերջինում «Բանանցին» հաջողվեց տոնել առաջին հաղթանակը և վաստակած միավորների քանակը հասցնել 6-ի: Առջևում «Բանանցն» ունի երկու արտագնա հանդիպում «Փյունիկի» դեմ՝ սեպտեմբերի 15-ին առաջության և սեպտեմբերի 20-ին գավաթի խաղարկության շրջանակներում:

09.09.17, Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Արարատ»-«Բանանց» 1:2 (1:0)
Երևան, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը՝ Անդրանիկ Քոչարյան, 31 («Արարատ»), Ռումյան Հովսեփյան, 46, Վահագն Այվազյան, 68 («Բանանց»)

«Արարատ» - 22. Արսեն Պետրոսյան, 6. Արգիշտ Պետրոսյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 5. Վարդան Արզոյան, 23. Գոռ Պողոսյան, 15. Սերգեյ Մկրտչյան, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 7. Դավիթ Մինասյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 10. Գարեգին Կիրակոսյան (11. Արամ Քոչարյան 61):

«Բանանց» - 22. Ստեփան Ղազարյան, 15. Գևորգ Հովհաննիսյան, 55. Մատվեյ Գույգանով, 21. Արթուր Ավագյան (23. Նարեկ Պետրոսյան 81), 7. Արամ Բարեղամյան, 77. Արամ Լոռեցյան (4. Ալեքսանդր Հովհաննիսյան 46), 8. Ռումյան Հովսեփյան, 17. Ալեքսանդր Ջոկովիչ, 9. Օգնեն Կրասիչ (18. Վահագն Այվազյան 64), 11. Ղուկաս Պողոսյան, 10. Նորայր Գյոզալյան: